Անաշխատունակության թերթիկը չի ներկայացվել գործատուին

Եղսիկ․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել․ աշխատողը ժամանակին չի ներկայացրել անաշխատունակության թերթիկը։ Թերթիկի բացակայության պատճառով հունվար ամսին տվյալ աշխատողին տրվել է աշխատավարձ, իսկ փետրվար ամսին չի տրվել։ Հունվար ամսվա եկամտայինը տրվել է աշխատավարձին համապատասխան։ Պարզվում է՝ անաշխատունակության թերթիկը 05․01․26թ-19․05․26թ օրերի համար արդեն լրացված է բժշկի կողմից, աշխատողն էլ 302 000 դր ստացել է իր նպաստը։ Ինչպե՞ս վարվեմ, կանխավ շնորհակալություն։

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 մեկնաբանություն
Մարիաննա
Մարիաննա
4 ամիս առաջ

Բարև Ձեզ, Եղսիկ: Աշխատողը այլևս չի ներկայացնում անաշխատունակության թերթիկ, նպաստի մասին տեղեկատվությունը Դուք պետք է նայեք հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում՝ «Նպաստներ» բաժնում: Եթե մայրության նպաստի մասին է խոսքը, ապա պետական միջոցների հաշվին նրան արդեն վճարվել է նպաստը: Անհրաժեշտ է աշխատավարձի վերահաշվարկ կատարել, աշխատողին տեղեկացնել, որ հետ վերադարձնի ավել վճարված աշխատավարձը, և ճշգրտել հունվար ամսվա եկամտային հարկի հաշվարկը:

Եղսիկ
Եղսիկ
4 ամիս առաջ
Ի պատասխան  Մարիաննա

Շնորհակալ եմ հարգելի Մարիաննա

Tigran
Tigran
4 ամիս առաջ

պետք է ճշտել հունվար ամսվա եկամտային հարկի հաշվարկը: