Անձը գտնվում է հղիության և ծննդաբերության արձակուրդում

Արմինե.

Բարև ձեզ: Այս պահին գտնվում եմ հղիության և ծննդաբերության արձակուրդում, որը երկարացվել է բարդ ծննդաբերության պատճառով: Ինձ հետաքրքրում է մի հարց՝ երեխայի խնամքի նպաստի համար պետք է դիմել նրա 70 օրականը լրանալուն պե՞ս, թե՞ երբ որ ավարտվեն իմ ավելացված արձակուրդի օրերը:

Շնորհակալ եմ:

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 մեկնաբանություն
Մարինե
Մարինե
6 տարի առաջ

Երբ կավարտվի Ձեր հղիության և ծննդաբերության արձակուրդը, նույն օրը կամ մի քանի օր շուտ դիմում կներկայացնեք Ձեր աշխատանքի վայր, այնտեղ կհուշեն՝ փաստաթղթերն ինչպես ներկայացնել սոցապ: Աշխատանքի վայր կներկայացնեք նաև երեխայի ծննդյան վկայականի պատճենը:

Մանե
Մանե
6 տարի առաջ

Նպաստի համար պետք է դիմեք սոց. ծառայություն բյուլետենի լրանալուց հետո:

Տիգրան
Տիգրան
6 տարի առաջ

Դիմեք աշխատավայր՝ երեխայի խնամքի նպաստի արձակուրդի ձևակերպման համար: Բյուլետենի լրանալուց հետո պետք է դիմեք սոց. ծառայություն՝ ներկայացնելով անձնագիր, սոց. քարտ, երեխայի ծննդյան վկայականի պատճենը, նաև տարեք երեխայի խնամքի նպաստի արձակուրդում գտնվելու հրամանի պատճենը:

Արա
Արա
6 տարի առաջ

Երեխայի խնամքի նպաստի համար դիմեք հղիության և ծննդաբերության արձակուրդը լրանալուց հետո մեկ ամսվա ընթացքում: