Աշխատաժամանակ

Եթե աշխատողը աշխատում է կես դրույքով՝ կարո՞ղ եմ վարձատրություն գրել 50 000։ Ժամերն էլ տվյալ ամսվա աշխատանքային ժամերի կեսը։ Գրանցման հայտնում պե՞տք է հստակ նշվի ոչ լրիվ աշխատաժամանակը և շաբաթական ԱՇԽ օրերի քանակը, եթե գրանցման հայտում պարտադիր չէ։ Նշեմ, որ ներքին իրավական ակտում նշել եմ կես դրույք։

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 մեկնաբանություն
Tigran
Tigran
5 տարի առաջ

50 000-ը կես դրույքի դեպքում նվազագույն թիվ է, իսկ ոչ լրիվ աշխատաժամանակը և շաբաթական ԱՇԽ օրերի քանակը պետք է գրվի ներքին իրավական ակտում:

Քնարիկ
Քնարիկ
5 տարի առաջ

Հիմա կես դրույք հասկացություն չկա, կա կրճատ աշխատաժամանակ: Աշխատավարձը նշում եք՝ լրիվ աշխատավարձ, և նշում ժամերի քանակը օրական այսքան ժամ: Գրանցման հայտնում պետք է հստակ նշվի ոչ լրիվ աշխատաժամանակ:

Nerses
Nerses
5 տարի առաջ

Գրանցման հայտում պետք է նշեք ոչ լրիվ աշխատաժամանակ, ներքին իրավական ակտում ավելի մանրամասն:

Մարիաննա
Մարիաննա
5 տարի առաջ

Բարև Ձեզ։ Ներքին իրավական ակտում նշեք՝ «Աշխատողի համար սահմանվում է ոչ լրիվ աշխատաժամանակ՝ շաբաթական մինչև 20 ժամ տևողությամբ»։ Գրանցման հայտում նույնպես ընտրեք ոչ լրիվ աշխատաժամանակը, կողքի սյունակում նշեք 20: Ոչ լրիվ աշխատաժամանակի դեպքում 50 000 դրամ աշխատավարձը բավական է։

karine
karine
5 տարի առաջ

Այո, դուք կարող եք նշել 50 000 դրամ աշխատավարձ ոչ լրիվ աշխատաժամանակին համապատասխան։ Գրանցման հայտում նույնպես նշեք ոչ լրիվ աշխատաժամանակ։ Ներքին իրավական ակտում մանրամասն նշեք և աշխատաժամանակը, և աշխատավարձի չափը։