Աշխատավարձի փոփոխման համար

Արթուր.

Բարև ձեզ: Եթե 2012թ. աշխատավարձը եղել է 50.000 դրամ, 2013 դա դառնում է 62.037դրամ, ես կարո՞ղ եմ այդ գումարը կլորացնել, իսկ այդ դեպքում ես պարտավո՞ր եմ հրաման և համաձայնագիր կնքեմ աշխատողի հետ, թե՞ համաձայնագիրը բավական է: Շնորհակալություն:

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 մեկնաբանություն
Վարյա
Վարյա
13 տարի առաջ

Այո, կարող ես կլորացնել և պայմանագիրը փոխել, փոխված գումարով նշել վարձատրության մասը:

Արթուր
Արթուր
13 տարի առաջ

Վարյա ջան, ես կարո՞ղ եմ աշխատողի հետ միայն համաձայնագիր կազմեմ աշխատավարձի մասով, իսկ հրաման չտամ, թե՞ հրամանը պարտադիր է: Շնորհակալություն:

Անի
Անի
13 տարի առաջ

Եվ լրացուցիչ համաձայնագիրը և հրամանը պարտադիր է:

Անի
Անի
13 տարի առաջ

Ի դեպ, պետք է կլորացվի հարյուրականով և միայն դեպի վերև, այսինքն տվյալ դեպքում կդառնա 62.100 դրամ:

Վիկտորյա
Վիկտորյա
13 տարի առաջ

Հարգելի Արթուր, կլորացումը ցանկալի է տալ աշխատողի օգտին: Ինչ վերաբերվում է հրաման, թե համաձայնագիր… եթե աշխատողը աշխատանքի է ընդունվել հրամանի հիման վրա, ապա պայմանների փոփոխությունը ամրագրում եք հրամանի միջոցով… եթե աշխատանքային պայմանագրի հիման վրա եք ընդունել, ապա փոփոխում եք համաձայնագրով: 2 փաստաթուղթ պատրաստելու իմաստ չկա, ավելորդ թղթաբանություն է:

Արթուր
Արթուր
13 տարի առաջ

Շատ շնորհակալ եմ: Կարո՞ղ եք գրել` իսկ հրամանը ամսի քանիսին տամ: Օրինակ ամսի 08/01/2013թ հրաման տամ, որ հունվարի 1-ից, թե 8-ից վերանայել աշխատավարձը: Շնորհակալություն: