Աննա․
Ողջույն, հարգելի գործընկերներ: Խնդրում եմ ձեր մասնագիտական խորհուրդը և կարծիքը հետևյալ իրավիճակի վերաբերյալ.Աշխատողի պայմանագրային (հաշվարկային) աշխատավարձը կազմում է 156,800 դրամ: Նախորդ ամիսներին աշխատողին բանկով փաստացի ավել է փոխանցվել 31,200 դրամ մաքուր աշխատավարձ: Ընթացիկ ամսվա եկամտային հարկի և սոցիալական վճարների ամսական հաշվետվությունը լրացնելիս ո՞ր տարբերակն է ճիշտ և անռիսկ.
- Հաշվետվության մեջ ցույց տալ ամբողջական հաշվարկային հիմքը՝ 156,800 դրամ, իսկ ավել վճարված 31,200 դրամի հետպահումը (նվազեցումը) կատարել բացառապես բանկային փոխանցման փուլում:
- Թե՞ հաշվետվության մեջ արհեստականորեն նվազեցնել հաշվարկային բազան և գրել 125,600 դրամ:
Կանխավ շնորհակալ եմ արձագանքների և ձեր փորձով կիսվելու համար:
