Արդյո՞ք բոլոր կազմակերպությունները պետք է ներկայացնեն տարեկան ֆինանսական հաշվետվություն

Լիաննա.

Բարև բոլորին։ Հարցս այսպիսին է։ Բոլոր կազմակերպությունները պարտավո՞ր են ներկայացնելու տարեկան ֆինանսական հաշվետվություններ։ Ընկերոջս ՍՊԸ-ն, որն աշխատում է շրջհարկի դաշտում, հիմնադրվել է 2020թ., և չի հանձնել այդ հաշվետվությունները։ Ի՞նչ է նախատեսված դրա համար։ Կանխավ շնորհակալ եմ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 մեկնաբանություն
Tigran
Tigran
4 տարի առաջ

Բոլոր կազմակերպությունները պարտավոր չեն ներկայացնել տարեկան ֆինանսական հաշվետվություններ։ Այս հարցում կարևոր է շրջանառությունը ու փոխկապակցվածությունը այլ սուբյեկտերի հետ: Իսկ ձեր կարծիքով ուր պետք է հանձնվեին այդ հաշվետվությունները։

Լիաննա
Լիաննա
4 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Շնորհակալություն հարգելի Տիգրան։
Հարկային մարմին

Tigran
Tigran
4 տարի առաջ
Ի պատասխան  Լիաննա

Տարեկան ֆինանսական հաշվետվություններ ասելով հասկանում ենք հաշվեկշիռ ֆինանսական արդյունքների հաշվետվություն և այլն, իսկ հարցը հարկային հաշվարկներին էր վերաբերում, ապա հստակ գրեք, հաշվառման ու աուդիտի գործին հատուկ է հստակությունը, և ոչ թե մոտավորությունը։ Պետք է անպայման 2020թ. հաշվով հանձնել այդ հաշվետվությունները։ Ի՞նչ է նախատեսված դրա համար, տուգանք 10-20000 ամեն հաշվարկը ուշ ներկայացնելու համար։ Իսկ վճարումների չկատարում չկա, հասույթ եղել է:

Նունե
Նունե
4 տարի առաջ

2020 թվականին շրջանառության հարկով 1 օր էլ աշխատելու դեպքում պետք է ներկայացնել շրջանառության հարկի հաշվարկ՝ 232 ձևը:

Karine
Karine
4 տարի առաջ

Շրջանառության հարկով հարկվող կազմակերպությունների 4֊րդ եռամսյակի հաշվետվությունը համարվում է նաև տարեկան։