Արդյո՞ք այս տարի ևս պետք է աշխատել շրջանառության հարկի դաշտում

Հայկ.

Բարև Ձեզ:
Կխնդրեմ օգնել, շտապ է: Եթե ՍՊԸ-ն 2020թ. աշխատել է շրջհարկով, իրականացնում է մաքրման ծառայություններ՝ N81210 գործուն. տեսակով, միաժամանակ ունի երկու ավտոլվացման կետեր՝ G45204, որոնցից մեկում կա ՀԴՄ, իսկ մյուսը՝ “Լվա ինքդ” մետաղադրամով աշխատող: 2020թ. համար “Լվա ինքդ” ավտոլվացման կետում հասույթը ինքնուրույնաբար հաշվել ենք և ներկայացրել շրջհարկի հաշվետվության մեջ:
Հարցս հետևյալն է. այս տարի նույնպե՞ս պետք է աշխատել շրջհարկի դաշտում, 2020թ. շրջանառությունը չի գերազանցում 24 մլնը: Եվ 2-րդ հարց. պարտադիր է “Լվա ինքդ” ավտոլվացման կետում ունենալ ՀԴՄ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
7 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Այո պարտադիր է “Լվա ինքդ” ավտոլվացման կետի համար, որպես առանձին օբյեկտ, գրանցված ունենալ ՀԴՄ: Ավելի այս տարի նույնպես աշխատեք շրջհարկի դաշտում, միկրոյի համակարգը փոփոխվելու է մինչև 2022 թվականը:

ArmanTom

Մետաղադրամով պետ տուրք է, շրջ․ հարկի մեջ պիտի չմցնեիք, ՀԴՄ պետք չի։ Շրջ․ հարկով կարող եք աշխատել։ Շրջ․ հարկի ճշգրտող հաշվետվություն ուղարկեք, հանեք “Լվա Ինքդ” – ի հասույթը։ Անիմաստ ավել հարկ եք ավելացրել։

Nerses

Եթե պետ. տուրք է, ապա հդմ անհրաժեշտ չէ:

Hayk

Հարգելի ArmanTom, պետ. տուրքի մասին օրենքը նայել եմ, այնտեղ միայն մետաղադրամով աշխատող սննդի և շահումով խաղերի կազմակերպումն է գրված, իսկ ավտոլվացման կետերի մասին չեմ գտել: Եթե խնդրեմ՝ կհուշեք կոնկրետ ո՞ր հոդվածով առաջնորդվեմ:
Շնորհակալություն

Արփինե

“Լվա Ինքդ”- ի համար ՀԴՄ ի կիրառումը պարտադիր չի, նայեք ՀՕ 380հոդված 2-րդ կետ 1-ին մաս և ոչ և պետ տուրքով հարկվող գործունեություն է:
Շրջանառության հարկի մասով. շեմը 115 մլն է, 24 մլնը վերաբերում է միկրոձեռնարկատիրության համակարգին: Եթե ընդհանուր բոլոր գործունեություները միասին 24մլն շեմը չեք գերազանցել և մինչև փետրվարի 20ը ներկայացնեք միկրոձեռնարկատեր դառնալու հայտարարություն 2021ին կարաք լինե միկրոձեռնարկատեր: Եթե արդեն տվել եք շրջանառ հարկի հայտարարությունը 2021թ կլինեք շրջ հարկ վճարող և կաշխատեք նույն կերպ այսինք լվա ինքդ-ի թիվը կհաշվեք ինքնուրույն ևկներառեք շրջ հարկի եռամսյակային հաշվարկի մեջ մյուս գործունեություների հետ մեկտեղ

Tigran

Արփինե, ՀՕ 380 հոդված 3-րդ մասի կետ 1-ինում ասվում է որ
3. Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից կանխիկ դրամով կամ վճարային քարտերի կամ վճարային տեխնոլոգիաների հիման վրա կիրառվող այլ վճարային գործիքների միջոցով իրականացվող դրամական հաշվարկների դեպքում (ներառյալ՝ կանխավճարները, մասնակի վճարումները) հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառությունը պարտադիր չէ գործունեության հետևյալ տեսակների համար.
1) բնակչությանը կոմունալ ծառայությունների մատուցում՝ պայմանով, որ այդ ծառայությունների մասով կանխիկ դրամով կամ վճարային քարտերի կամ վճարային տեխնոլոգիաների հիման վրա կիրառվող այլ վճարային գործիքների միջոցով դրամական հաշվարկներ իրականացնելիս վճարողին տրամադրվում է օրենսդրությամբ սահմանված կարգով վճարումը հավաստող փաստաթուղթ: Իսկ այստեղ տրվեց տեղեկություն հավաստում այն մասին որ վճարողին տրամադրվում է օրենսդրությամբ սահմանված կարգով վճարումը հավաստող փաստաթուղթ: Չկա այդպիսի տվյալ, իսկ միկրոյի համար միայն շրջանառության շեմի պայմանից բացի կան նաև այլ պայմաններ ևս, օրինակ փոխկապակցված չլինելը:

Hayk

Շնորհակալ եմ բոլոր պատասխանների համար