Արդյո՞ք շրջհարկով աշխատող Ա/Ձ պետք է հանձնի 244 ձև հաշվետվությունը

Դիանա.

Բարև Ձեզ: Խնդրում եմ նշել, Եթե ԱՁ-ն աշխատում է շրջհարկով և ունի գրանցված աշխատող ու բնականաբար հանձնում է 189 ձևը, դրա հետևանքով չի՞ հանձնում 244 ձևը: Այսինքն, եթե աշխատողի համար վճարում է եկամտային հարկ, ուրեմն ԱՁ-ն եկամտային չի՞ վճարում: Կանխավ շնորհակալ եմ:

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 մեկնաբանություն
Tigran
Tigran
4 տարի առաջ

244 ձևը 189-ի հետ կապ չունի, դրանք առանձին են ու տարբերվում են բովանդակությամբ, չհաշված որ 240 ձև էլ է հանձնվում եթե ԱՁ-ն աշխատում է շրջհարկով:

Լիլիթ
Լիլիթ
4 տարի առաջ

Ձեր հարցը անհասկանալի է, 244 ձև հանձնում ես, եթե սոց. վճարող ես:

Նաիրա
Նաիրա
4 տարի առաջ

Բարև Ձեզ:
Շրջանառության հարկի համակարգում աշխատող ԱՁ-ն 244 Ձևը ուղարկում է, եթե սոց. վճար կատարող է: Նշեմ նաև սոց. վճար վճարող համարվելու դեպքում 244 Ձևը ուղարկում եք հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 20-ը ներառյալ և վճարում եք յուրաքանչյուր ամսվա համար 5000 դրամ: Վճարումը նույնպես հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 20-ը ներառյալ:

Դիանա
Դիանա
4 տարի առաջ
Ի պատասխան  Նաիրա

Շնորհակալ եմ շատ