Արձակուրդայինի վերաբերյալ

Թերեզա.

Բարև բոլորին, ես ուզում եմ իմանալ, արձակուրդայինի օրերի փոփոխության հետ կապված հաշվարկի բանաձևն էլ խոմ չի փոխվել:
Կանխավ շնորհակալություն:

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 մեկնաբանություն
Մերի
Մերի
15 տարի առաջ

Իհարկե փոխվել է, միջին օրական աշխատավարձ հաշվարկելու համար գործակիցը դարձել է 21, իսկ արձակուրդի օրերը՝ 28 օրացուցային օրից 20 աշխատանքային օր:

Արփինե
Արփինե
15 տարի առաջ

Փոխվել է Թերեզա ջան.
Հոդված 159. Ամենամյա նվազագույն արձակուրդը
1. Ամենամյա նվազագույն արձակուրդի տևողությունը հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում 20 աշխատանքային օր է, իսկ վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում` 24 աշխատանքային օր:
Հոդված 195. Միջին աշխատավարձը
Հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում միջին օրական աշխատավարձի չափը որոշվում է` միջին ամսական աշխատավարձը բաժանելով 21-ի: Վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում միջին օրական աշխատավարձի չափը որոշվում է` միջին ամսական աշխատավարձը բաժանելով 25-ի: