Արձակուրդի չեղարկում

Արմեն․

Աշխատողը պլանավորել է արձակուրդ, որի համար արձակուրդային ստացել է պլանավորված արձակուրդի սկզբի օրվանից 14 օր առաջ։ Վճարումից 4 օր անց աշխատողը ցանկանում է չեղարկել արձակուրդը, ղեկավարը ևս չի առարկում չեղարկմանը։ Ինչպե՞ս է հնարավոր ձևակերպել արձակուրդի չեղարկումը, օրինակ հնարավո՞ր է վճարված գումարը ձևակերպել որպես աշխատավարձի կանխավճար, և չեղարկել արձակուրդի ձևակերպումը։ Կանխավ շնորհակալ եմ պատասխանի համար։

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 մեկնաբանություն
Մարիաննա
Մարիաննա
1 ամիս առաջ

Բարև Ձեզ, Արմեն: Այո, կարող եք, բայց աշխատողը պետք է դիմում ներկայացնի արձակուրդի չեղարկման համար, և գործատուն հրաման ձևակերպի. «Չեղյալ համարել ձևակերպված արձակուրդը՝ համաձայն աշխատողի դիմումի, և վճարված արձակուրդային գումարը ձևակերպել որպես տվյալ ամսվա աշխատավարձի կանխավճար»: Սակայն եթե գործատուն չի ցանկանում բանկային քաղվածքում մնա արձակուրդային վճարի գրառումը, աշխատողը կարող է հետ վերադարձ կատարել վճարված գումարը՝ նշելով «արձակուրդային վճարի հետ վերադարձ»: Այս դեպքում գործատուի հրամանը կձևակերպվի միայն արձակուրդի չեղարկման համար:

Արմեն
Արմեն
1 ամիս առաջ
Ի պատասխան  Մարիաննա

Շնորհակալ եմ պատասխանի համար

Tigran
Tigran
1 ամիս առաջ

պետք է աշխատողի հետկանչի հրաման տաք ու վերահաշվարկ կատարեք

Արմեն
Արմեն
1 ամիս առաջ
Ի պատասխան  Tigran

Իսկ այդ դեպքում հավելյալ վճարումների հարց կարող է առաջանալ? Նկատի ունեմ եթե ձևակերպվում է հետկանչ

Tigran
Tigran
1 ամիս առաջ
Ի պատասխան  Արմեն

չէ, ինչ հավելյալ վճարումներ

Մարիաննա
Մարիաննա
1 ամիս առաջ
Ի պատասխան  Արմեն

Հետկանչում պետք չէ ձևակերպել, սա հետկանչում չէ, աշխատողն ինքն է որոշել չեղարկել արձակուրդը, իսկ արձակուրդից հետ կանչելու դեպքում չի վերադարձվում վճարված արձակուրդային գումարը: Հիշեցնեմ նաև, որ աշխատողը դեռ չի գնացել արձակուրդ, ի՞նչ հետ կանչելու մասին է խոսքը: