26/10/2026
Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 մեկնաբանություն
Tigran
Tigran
4 տարի առաջ

Երկու մասնակիցները 10 000 ական դրամ են ներդրել դրամական տեսքով, իսկ ոչ դրամով այդ ներդրումները հիմա ինչ եք ուզում ձևակերպել,կանոնադրական կապիտալի ավելացում, թե այլ կերպ:Նրանք կարող էին միանգամից ոչ դրամակն ներդրումով էլ ձևավորել կապիտալը: Ու այդ միջոցները եթե ներդրվելու են որպես կապիտալ ապա դրանց սկզբնական արժեքները հիմնավորող փաստաթղթեր կան, դրանից մասնակցության չափերը կարող են փոխվել, դրանց ամորտիզացիայի հաշվարկի հարցն էլ կա:  

Լիաննա
Լիաննա
4 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Հարգելի Տիգրան հարցը հենց դրանում է, պետ ռեգւստրով միայն 10 000 ական դրամն է երևում, իսկ փաստացի ՍՊԸ֊ի աշխատանքները սկսելու համար հիմնադիրները իրենց կողմից ներդրել են նաև սարքեր, սարքավորումներ, նյութեր, որոնք ոչ մի տեղ չի երևում, դրանք ինչպե՞ս կարելի է ձևակերպել ։

Tigran
Tigran
4 տարի առաջ
Ի պատասխան  Լիաննա

Տարբերակ կազմում եք մասնակիցների արտահերթ ժողովի նյութերը, հիմնական միջոցներինը իրենց մուտքի ձևերով,նյութերը հանձման-ընդունման ակտով, ու կից ցուցակով ու դրանց սկզբնական արժեքներով ավելացնում, որը ենթակա է գրանցման պետ ռեգիստրում, սակայն դրանց արժեքներից ելնելով կարող է մասնակիցների բաժինները փոխվել: Թղթային աշխատանք կա կատարելու:

Ալլա
Ալլա
4 տարի առաջ

Եթե գույք էլ են ներդրել, դա պետք է պետ ռեգիստրով ֆիքսվի, հակառակ դեպքում դա կդիտվի կամ առք ու վաճառք , կամ օգտագործման իրավունքով տրամադրված գույք։ Ամեն դեպքում պետք է կազմեք պայմանագրեր և հանձնման-ընդունման ակտեր ամեն բաժնետիրոջ հետ առանձին։ Ինչ վերաբերվում է կանոնադրական կապիտալի վճարմանը, դա նշանակում է , որ այն գումարը , որը հայտարարվել է , պետք է մուտք արվի կամ դրամարկղ, կամ բանկային հաշիվ։

Nerses
Nerses
4 տարի առաջ

Շահաբաժինների մասով պետք է հասկանաք կազմակերպությունը նախորդ տարի աշխատել է շահույթով թե վնասով, որից հետո հրավիրվի բաժնետերերի ժողով և հայտարարվի շահաբաժին։