Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 մեկնաբանություն
Tigran
Tigran
5 տարի առաջ

Հաշվարկային ժամանակահատվածի այն ամիսների համար, որոնց ընթացքում վարձու աշխատողը եղել է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում (այսուհետ՝ խնամքի արձակուրդ), որպես եկամուտ հաշվառվում է խնամքի արձակուրդն սկսվելու ամսվան նախորդող ամսին աշխատանքային պայմանագրով կամ ՀՀ օրենսդրությամբ տվյալ վարձու աշխատողի համար սահմանված հիմնական աշխատավարձը:

Shushan
Shushan
5 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու ամսվան նախորդող տասներկու հերթական օրացուցային ամիսների (այսուհետ` հաշվարկային ժամանակահատված) համար տվյալ գործատուի կողմից վարձու աշխատողին վճարված (վճարման ենթակա) եկամուտը տասներկուսի բաժանելու միջոցով: Սույն մասի իմաստով եկամուտ են համարվում սույն օրենքով սահմանված նպաստը, ինչպես նաև եկամտային հարկի հաշվարկման օբյեկտ համարվող՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված աշխատավարձը և դրան հավասարեցված այլ վճարումները:

Սա ինչպե՞ս կարելի է մեկնաբանել եւ միջին ամսական աշխատավարձը բաժանվում է 21-ի, թե՞ 30.4, օրականը ստանալու համար։
Շնորհակալություն:

Tigran
Tigran
5 տարի առաջ
Ի պատասխան  Shushan

Մայրության նպաստի չափը հաշվարկելու համար հիմք ընդունվող մեծությունը կամ հաշվարկված միջին ամսական աշխատավարձը կամ եկամուտը բաժանվում է 30.4-ի (մեկ ամսվա միջին օրերի) և բազմապատկվում հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի օրացուցային օրերի թվով կամ 140-ով ստանդարտ դեպքերում:

Ալլա
Ալլա
5 տարի առաջ

Առաջին երեխայի համար ստացված դեկրետի գումարը որպես եկամուտ չի համարվում երկրորդ երեխայի մայրության նպաստի հաշվարկման համար:

Շուշան
Շուշան
5 տարի առաջ

Շնորհակալ եմ անչափ!