Եթե աշխատանքային պայմանագրում փոփոխություններ են կատարվել

Անի.

Բարև Ձեզ։ Եթե աշխատողի հետ կնքվել է աշխատանքային պայմանագիր, որից հետո պայմանագրում փոփոխություններ են կատարվել, որի համար կնքվել է լրացուցիչ համաձայնագիր, հիմա նորից անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ կատարելու։ Նորից համաձայնագիր է կնքվելու՞ և, եթե այո, ապա ի՞նչ է գրվելու համաձայնագիր՝ աշխատանքային պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, թե՞ համաձայնագիր՝ համաձայնագրում փոփոխություներ և լրացումներ կատարելու մասին։

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 մեկնաբանություն
Gevs
Gevs
5 տարի առաջ

Համաձայնագիր աշխատանքային պայմանագրոմ փոփոխություններ կատարելու, եթե նույն կետի վերաբերյալ է և մինչ այդ համաձայնագրով արվել է, ապա նշվում է նաև համաձայնագիրը /ցանկալի է այն համարակալվի/:

Ալլա
Ալլա
5 տարի առաջ

Գրվելու է համաձայնագիր աշխատանքային պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:

Nerses
Nerses
5 տարի առաջ

Այո, գրելու եք համաձայնագիր, որտեղ նշում եք փոփոխությունների և լրացումներ մասին, եթե պաշտոնի կամ աշխատաժամանակի փոփոխություն է կատարվել, ապա պետք է հաշվետվություն ուղարկեք ՊԵԿ:

Susanna
Susanna
5 տարի առաջ

Կարելի է կատարել լրացում` —– թվականին կնքված թիվ —- աշխատանքային պայմանագրում կատարել լրացում 6-րդ բաժնի 4-րդ կետում, որը ստորագրվում է աշխատակցի և գործատուի կողմից, կնքվում:

Anushik
Anushik
5 տարի առաջ

Կարող եք գրել համաձայնագիր աշխատանքային պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին՝ անկախ նախկին համաձայնագրում փոփոխություն կատարելու հանգամանքից, քանի որ նախկին համաձայնագիրն էլ պայմանագրում կետի փոփոխության վերաբերյալ է:

Tigran
Tigran
5 տարի առաջ

Կարող եք, սակայն միգուցե նշեք, որ նոր խմբագրությամբ համաձայնագիր եք կնքում, որտեղ կարտացոլվեն բոլոր արդեն իսկ կատարված ու կատարվելիք փոփոխությունները: