Ի՞նչ հարկային պարտավորություններ են առաջանում համատիրության մոտ

Մարինա.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ:
Համատիրությունը իր տարածքներից մեկը տալու է վարձակալությամբ միջազգային կազմակերպությանը, որը ՀՀ-ում ազատված է բոլոր հարկերից։ Կասե՞ք խնդրում եմ՝ ի՞նչ հարկային պարտավորություններ են առաջանում համատիրության մոտ։
Շնորհակալություն:

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 մեկնաբանություն
Tigran
Tigran
5 տարի առաջ

Միայն շահութահարկի, եթե շրջհարկի համակարգում չեք գործում:

Մարինա
Մարինա
5 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Իսկ ինչպե՞ս է ձևավորվելու շահութահարկը: 10% թե կախված է տարածքի կադաստրային արժեքից։
Շնորհակալություն

Tigran
Tigran
5 տարի առաջ
Ի պատասխան  Մարինա

Շենքը վարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնելու գործարքների մասով եկամուտը հաշվարկվում է դրանց կադաստրային արժեքի, իսկ դրա բացակայության դեպքում` անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտի ընդհանուր մակերեսում վարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնված մակերեսի տեսակարար կշռին համապատասխանող կադաստրային արժեքի 2.5 տոկոսից ոչ պակաս չափով` հաշվարկված տարեկան կտրվածքով:10% վճարելը վարձավճարներից վերաբերում է շրջհարկ վճարողներին:

karine
karine
5 տարի առաջ

Պետք է վճարեք պայմանագրային գումարի 10%։