Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 մեկնաբանություն
Nerses
Nerses
5 տարի առաջ

Այո, կարող է, եթե անձը ունի արձակուրդի իրավունք, միանշանակ կարող եք տրամադրել նրա արձակուրդը, գործուղումից վերադառնալը որևէ սահմանափակում չի առաջացնում արձակուրդ չտրամադրելու համար, արձակուրդ տրամադրելու կարգը կարգավորվում է կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրով, ինչպես նաև այլ իրավական ակտերով, կողմերի համաձայնությամբ:

Tigran
Tigran
5 տարի առաջ

Այո, կարող է, կողմերի համաձայնությամբ է ու արձակուրդների գրաֆիկի համաձայն:

Ալլա
Ալլա
5 տարի առաջ

Կարող է գնալ արձակուրդ, եթե ներկայացրել է գործուղման վերաբերյալ հաշվետվություն և չունի ոչ մի պարտք ու պահանջ առհաշիվ տրված գումարների հետ կապված։

Gevs
Gevs
5 տարի առաջ

Նման սահմանափակում չկա: Սակայն պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ գործուղումից վերադառնալուց առնվազն 3 օր հետո պետք է ներկայացնել հաշվետվություն: Այս պարագայում պետք է վստահ լինեք, որ ոչ մի պարտք չունեք: Նաև նշեմ, որ արձակուրդ մեկնելիս հաշվապահությունը առնվազն երեք օր առաջ պետք է փոխանցի գումարը և հիմք պետք ընդունվի Ձեր դիմումը /սա արդեն խնդիր է, եթե նախապես կարգավորված չէ այդ գործընթացը/: