27/10/2026
Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 մեկնաբանություն
Տիգրան
Տիգրան
6 տարի առաջ

Ըստ ԱՕ 114-րդ հոդվածի 1-ին մասի՝
1. Աշխատանքային պայմանագրի լուծումը գործատուի նախաձեռնությամբ արգելվում է` 2.1) հղի կանանց հետ` հղիության մասին գործատուին տեղեկանք ներկայացնելու օրվանից մինչև հղիության և ծննդաբերության արձակուրդի ավարտման օրվանից հետո մեկ ամիսը լրանալը:
Իսկ ըստ 113-րդ հոդվածի 3-րդ մասի՝
3. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերով նախատեսված հիմքերով աշխատանքային պայմանագիրը գործատուն կարող է լուծել, եթե իր մոտ առկա հնարավորությունների սահմաններում աշխատողին առաջարկել է նրա մասնագիտական պատրաստվածությանը, որակավորմանը, առողջական վիճակին համապատասխան այլ աշխատանք, իսկ աշխատողը հրաժարվել է առաջարկված աշխատանքից: Գործատուի մոտ համապատասխան հնարավորությունների բացակայության դեպքում պայմանագիրը լուծվում է առանց աշխատողին այլ աշխատանք առաջարկելու:
Ձեր դեպքը 113-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետն է, իսկ հղիության համար բժիշկի տեղեկանք է պետք՝ կանանց կոնսուլտացիայում հաշվառման հիման վրա: Դեռևս այսքանը կարող եմ ասել:

Ամիկում
Ամիկում
6 տարի առաջ

Քանի որ համաձայն աշխատանքային օրենսգրքի 114-րդ հոդվածի աշխատանքային պայմանագրի լուծումը գործատուի նախաձեռնությամբ արգելվում է հղի կանանց հետ հղիության մասին գործատուին տեղեկանք ներկայացնելու օրվանից։
Իսկ Ձեր պարագայում, քանի որ տեղեկանք չեք ունեցել, Դուք ոչ մի խնդիր չունեք։