Հարկային դաշտի ընտրություն

Գայանե.

Բարև Ձեզ։ Եթե բացվի կազմակերպությունը, որը աշխատելու է խանութների հետ, որպես միջնորդ կազմակերպություն, առանց առք ու վաճառքի` ուղղակի խանութի համար հաճախորդ է գտնելու և պատվիրատուի պատվիրած ապրանքը հասցնելու է պատվիրատուին։ Կազմակերպությունն ունենալու է գործարքային աշխատողներ։ Եվ նրա շրջանառությունը չի գերազանցելու 24մլն.։ Ի՞նչ հարկով է հարկվելու տվյալ կազմակերպությունը։ Նախապես շնորհակալություն։

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 մեկնաբանություն
Ներսես
Ներսես
4 տարի առաջ

Եթե ընդամենը ծառայություն է մատուցելու` կարող է միկրոյով աշխատել:

Tigran
Tigran
4 տարի առաջ

Այդ գործունեությունը շրջհարկով կարող է գործել, միկրոյով չեք կարող:

Նաիրա
Նաիրա
4 տարի առաջ

Հարգելի Գայանե,
միջնորդային գործունեությունը կարող է աշխատել շրջ հարկի կամ ԱԱՀ-ի դաշտում:

Ալլա
Ալլա
4 տարի առաջ

Քանի որ ըստ ձեր գրածի ստացվում է, որ դուք  խանութի համար հաճախորդ եք գտնելու և պատվիրատուի պատվիրած ապրանքը հասցնելու եք պատվիրատուին, ես հասկանում եմ, որ դուք իրականացնելու եք բացի միջնորդական գործունեությունից նաև առաքման ծառայություն, քանի որ միջնորդական գործունեությունը չի կարող միկրոյի դաշտում լինել, պետք է մտնեք շրջհարկի դաշտ և հարկվեք հինգ տոկոսով։