22/10/2026
Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 մեկնաբանություն
Ամիկում
Ամիկում
6 տարի առաջ

Իհարկե կարող եք, կամ քաղիրավական պայմանագիր, կամ սեզոնային աշխատանքային պայմանագիր:

Լուսինե
Լուսինե
6 տարի առաջ

Հարգելի Արմինե, քաղաքացիաիրավական պայմանագիրը ծառայությունների մատուցման պայմանագիր է, որտեղ նշվում է կոնկրետ ծառայության մատուցում, օրինակ՝ «100 միավոր պահածո փակելու ծառայություն», չնայած նշեմ, որ հնարավոր է նման ծառայությունը որակվի որպես սովորական աշխատանքային հարաբերություններ։

Կարող եք կազմել աշխատանքային պայմանագիր՝ վճարումը նշելով «ժամավճարային» և վճարելով յուրաքանչյուր աշխատած ժամի համար։

Տիգրան
Տիգրան
6 տարի առաջ

Քանի որ լավ հասկանում եմ, որ պահածոների արտադրությունում աշխատանքի մի մասը սեզոնային է, ապա անհասկանալի է, թե ինչու եք ցանկանում հիմնականում բանվորական աշխատողներին քաղիրավական ծառայությունների հիմունքներով աշխատանքի ներգրավել, քաղիրավական կարելի է կնքել այն անձանց հետ, որոնց հետ գործը, օրինակ, ըստ պատվերի է, կամ նեղ մասնագիտական հմտություններ են պահանջվում: Կնքեք աշխատանքային պայմանագրերը կամ ժամավճարով, կամ որոշակի ժամկետով՝ հաշվի առնելով նաև, թե նրանցից քանիսի աշխատանքն է առնչվում ծանր, վնասակար արտադրությունների, աշխատանքների, մասնագիտությունների ցանկին:

Հերմինե
Հերմինե
6 տարի առաջ
Ի պատասխան  Տիգրան

Հարգելի Տիգրան, ցանկանում ենք կնքել քաղիրավական, ավելորդ վճարներից ազատվելու համար աշխատողի հետ վերջնահաշվարկի, արձակուրդի դեպքում: Ուղղակի ուզում էի իմանալ՝ իրավունք ունենք, թե ոչ:

Տիգրան
Տիգրան
6 տարի առաջ
Ի պատասխան  Հերմինե

Կարող եք, սակայն իմացեք, որ նույնիսկ քաղիրավական կնքելիս պետք է հաշվի առնել, որ կան նաև աշխատանքներ, որոնք առնչվում են ծանր, վնասակար արտադրությունների, աշխատանքների, մասնագիտությունների հետ: Պայմանագրի իրենց օրինակներն էլ տվեք, որ ապագայում դրանցով կարողանան թոշակի գնալ: