Ձեռքբերում ֆիզ. անձից

Meri.

Հարգելի կոլեգաներ խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցիս, ինչ փաստաթղթային հիմնավորում է պետք, որպեսզի ֆիզ անձից հիմնական միջոցներ և այլ արագամաշ առարկաներ գնելու համար գանձվի ոչ թե 11% այլ 10% եկամտահարկ:

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
7 մեկնաբանություն
Anush
Anush
16 տարի առաջ

Ձեզ անհրաժեշտ է կազմել գնման ԱԿՏ, որում պետք է արտացոլված լինեն ֆիզ.անձի անուն ազգանունը, անձնագրային տվյալներն ու սոց.քարտի համարը: Նշված փաստաթղթերի պատճեները անհրաժեշտ է կցել գնման ակտին:

Yeva
Yeva
16 տարի առաջ

Hamadzayn ekamtaharki orenqi 18 hodvatsi guyqi dzerq berman dimats 10% ekamtahark e gandzvum arants nvazetsumneri.
Duq petq e kazmeq tvyal fiz andzi het aruvajarqi paymanagir

"ՀԱԿՏԷԴ" հաշվապահական ընկերություն
"ՀԱԿՏԷԴ" հաշվապահական ընկերություն
16 տարի առաջ

համաձայն ՀՀ եկամտահարկի մասին օրենքի ” Հարկային գործակալը ֆիզիկական անձանցից գույք ձեռք բերելու դիմաց վճարվող եկամուտներից եկամտահարկը հաշվարկում է 10 տոկոս դրույքաչափով` հաշվի առնելով միայն սույն օրենքի 10 և 11 հոդվածներով սահմանված նվազեցումները”: գրեք մեզ armenian.accountants շնիկ gmail.com հասեցեով և Ձեր հարցը տեղադռեք մեր էջում;
http://groups.to/armenianaccountants/

Գնել
Գնել
16 տարի առաջ

Ֆիզիկական անձի հետ պետք է կնքվի գրավոր պայմանագիր (անձնագրի տվյալներ, հասցե):

Սոնա
Սոնա
16 տարի առաջ

Անհրաժեշտ է կնքել քաղաքացիաիրավական պայմանագիր, որտեղ պետք է նշված լինի ֆիզիկական անձի անձնագրային տվյալները, գրանցման հասցեն:

Մերի
Մերի
16 տարի առաջ

Անչափ շնորհակալ եմ բոլորից պատասխանների համար:

Super Joke
Super Joke
15 տարի առաջ

Իսկ հաշվապահական ո՞ր հաշվում է հաշվառվում (ֆիզիկական անձից հիմնական միջոցների ձեռքբերման ժամանակ հաշվարկված) եկամտահառկի 10%-ը: