Մայրության նպաստ

Քրիստինա.

Բարև Ձեզ: Ես գրանցված աշխատող եմ Ա/Ձ-ում, աշխատավարձս գրած է 65 000, բայց չեմ ստանում, քանի որ տոկոսային է իմ աշխատավարձը՝ վարսահարդար եմ: Դեկրետ գնալուց ինչքա՞ն գումար պետք է ստանամ, և ո՞վ պետք է վճարի այդ գումարը՝ գործատուն, թե՞ պետությունը:

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 մեկնաբանություն
Tigran
Tigran
4 տարի առաջ

Առաջինը հստակ գրեք, թե՞ ոնց եք վարձատրվում, քանի որ եթե ձեր գրած տոկոսային կամ մեր իմացած գործավարձային եք վճարվում, ապա պետք է վճարվեք ոչ թե ստաբիլ 65 000, այլ 68 000 կամ այդ տոկոսներին համապատասխան գումար: Թող կարգավորեն վարձատրության չափը, մնացածը արդեն կարելի է հաշվել:
Ֆիզի գումարը պետք է վճարի գործատուն:

Մարիաննա
Մարիաննա
4 տարի առաջ

Բարև Ձեզ։ 65 000 դրամ կեղտոտ աշխատավարձով հավանաբար ոչ լրիվ աշխատաժամանակով եք գրանցված։ Մայրության նպաստը հաշվարկվելու է գրանցված աշխատավարձով։ Եթե 12 ամիս աշխատել եք, հավելավճարներ, հավելումներ, պարգևավճարներ (գրանցված՝ եկամտային հարկի հաշվարկում արտացոլված) չեք ստացել, ապա՝ 65000/30,4*140=299342, հանած եկամտային հարկը՝ կստանաք 233 487 դրամ։ Վճարելու է գործատուն, իսկ պետությունը փոխհատուցելու է գործատուին։

Ալլա
Ալլա
4 տարի առաջ

Քանի որ գրանցված եք և աշխատավարձը գրած է 65000դրամ, ապա պետք է ստանաք ըստ գրանցվածի, այլ կերպ չի լինի։ Իսկ ինչ որ իրականում ստանում եք դա հիմք չի հանդիսանում մայրության նպաստ հաշվարկելու համար։

Ռուզաննա
Ռուզաննա
4 տարի առաջ

Հարգելի Քրիստինա, եթե վարսահարդար եք, ուրեմն աշխատում եք վարսավիրանոցում, իսկ վարսավիրանոցները հիմնականում աշխատում են միկրո համակարգով։ Միկրո համակարգի աշխատողների համար որպես միջին աշխատավարձ վերցնում են նվազագույն աշխատավարձի 50%՝ այսինքն` 43 590, 43590/30,4×140=200743, որից պահվում է 5000 դրամ եկամտային հարկ։

Արա
Արա
4 տարի առաջ

Վերցնում եք գրված մեկ տարվա աշխատավարձը, բաժանում եք 12, ստանում եք միջին ամսական աշխատավարձը, բաժանում 30.4 ու բազմապատկում 140, ստացած գումարից հանում հարկը։ Այն վճարում է Ձեզ գործատուն, իսկ պետությունը փոխհատուցում: