Արդյո՞ք մայրության նպաստն անձեռնմխելի է

Տաթև.

Բարև Ձեզ։
Դեկրետից դեկրետ եմ գնացել։ Այս ընթացքում ֆինանսական խնդիրների պատճառով վարկային չկատարված պարտավորություններ ունեմ։ Մայրության նպաստը (140 օր) փոխանցվել է հաշվեհամարին, որին մինչ այդ (աշխատելու ընթացքում) վճարվում էր աշխատավարձս և առաջին բալիկիս դեկրետը։
ԴԱՀԿ վարույթներով հաշիվս սառեցվել էր։ Դիմեցի ԴԱՀԿ, որպես անձեռնմխելի գումար, հաշիվը բացվեց, որպեսզի ստանամ նպաստս։
Բանկը փոխանցված ողջ գումարը գանձեց (ավտոմատ, առանց նախազգուշացման, առանց ծանուցման (նախկինում sms֊-ներ էին գալիս) որպես ժամկետանց վարկի վճարում։
Հարցս հետևյալն է.
Արդյո՞ք այդ գումարն անձեռնմխելի է։ Արդյո՞ք բանկը իրավունք ունի ամբողջ գումարը գանձել։
Կանխավ շնորհակալություն
Ու մի հարց էլ. Մայրության նպաստը վճարողը ո՞ր մարմինն է՝ աշխատավայրը, սոցապը, Ֆիննախը, թե՞ ԿԳՆ-ն (դասախոս եմ):

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Մայրության նպաստը վճարողը գործատու կառույցն է, աշխատավայրը:
ԴԱՀԿ օրենքի հոդված 60.Դրամական գումարները, որոնց վրա չի կարող բռնագանձում տարածվել Կատարողական թերթով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածի հիման վրա ներկայացված կատարման վերաբերյալ գրությամբ կամ կատարողական մակագրության թերթով բռնագանձում չի կարող տարածվել այն դրամական գումարների վրա, որոնք վճարվում են առողջության, ինչպես նաև կերակրողի մահվամբ պատճառված վնասների հատուցման համար.
2) ալիմենտային պարտավորությունների համար.
5) որպես պետական նպաստ կամ սոցիալական աջակցություն.
6) ծառայողական պարտականությունները կատարելիս ստացած հաշմության (վիրավորվել, կոնտուզիա, վնասվածք) համար այդ անձանց կամ նրանց մահվան դեպքում ընտանիքներին.
7) վնասակար կամ ծայրահեղ դժվարին պայմաններում աշխատող անձանցորպես փոխհատուցում.
8) հաշմանդամներին.
9) տուժողին լրացուցիչ սննդի, առողջարանային բուժման, պրոթեզավորման և նրա խնամքի համար.
10) աշխատանքից ազատվելու դեպքում որպես արձակման նպաստ.
11) պարտադիր զինվորական ծառայություն անցնող շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի զինծառայողներին ու ռազմաուսումնական կամ ոստիկանական ուսումնական հաստատություններում սովորող կուրսանտներին և սովորողներին՝ որպես դրամական ապահովություն.
12) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններում պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողներին՝ որպես պատվովճար:
Հոդված 58.Պարտապանի աշխատավարձից և այլ տեսակի եկամուտներից կատարվող պահումների չափը 1. Կատարողական թերթի (թերթերի) կատարման ընթացքում պարտապանի աշխատավարձից և դրան հավասարեցված վճարներից կարող է պահվել հիսուն տոկոսից ոչ ավելի մինչև բռնագանձվող գումարների լրիվ մարումը:
Պետական նպաստների մասին օրենքի համաձայն
Հոդված 5.Պետական նպաստների տեսակները
1. Սույն օրենքով սահմանվում են պետական նպաստների հետևյալ տեսակները.
1) ընտանեկան նպաստը.
2) սոցիալական նպաստը.
3) հրատապ օգնությունը.
4) երեխայի ծննդյան միանվագ նպաստը.
5) մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը.
6) ժամանակավոր անաշխատունակության նպաստը.
6.1) մայրության նպաստը.
7) ծերության նպաստը.
8) հաշմանդամության նպաստը.
9) կերակրողին կորցնելու դեպքում նպաստը.
10) թաղման նպաստը:
2. Սույն հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված նպաստի տրամադրման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են այլ օրենքներով:
Հետևաբար այդ գումարն անձեռնմխելի է, քանի որ պետական նպաստի տեսակ է։ Բանկը իրավունք չունի ամբողջ գումարը գանձել, դա պետական նպաստի տարատեսակ է։ Եթե դիմեք բանկին ու արդյունքի չհասնեք, քանի որ այդքան անգրագետ են, կամ արագ դիմեք ֆինանսական հաշտարարի գրասենյակ՝ Հեռախոս`(+37460)70-11-11, և նրանք կաջակցեն, ներկայացրեք նշածս հոդվածները:

Տաթև

Անչափ շնորհակալ եմ:

Մարիաննա

Բարև Ձեզ։ Դիմեք ԴԱՀԿ, այնտեղից գրություն կուղարկվի բանկ՝ գումարը հաշվին հետ նստացնելու համար։ Մայրության նպաստից ԴԱՀԿ չի պահվում։ Վճարում է գործատուն, բայց պետությունը փոխհատուցում է գործատուին։

Ալլա

Մայրության նպաստ վճարողը գործատուն է բայց պետության հաշվին։
Հոդված 24.Նպաստը նշանակելը և վճարելը
1. Վարձու աշխատողի նպաստը հաշվարկում, նշանակում և վճարում է գործատուն անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո առաջիկա աշխատավարձի վճարման համար օրենսդրությամբ սահմանված ժամկետում:
Նպաստի` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից վճարման ենթակա գումարները գործատուն վճարում է տվյալ ամսվա համար հաշվարկված եկամտային հարկի հաշվին:
Բանկի հետ կապված հարցերով դիմեք ֆինանսական հաշտարարի գրասենյակ։

Արա

Եթե ԴԱՀԿ- հանել է կալանքը, ապա բանկը իրավունք չունի գումար գանձել, բացառությամբ այն դեպքերի, երբ Դուք ունեք պայմանավորվածություն բանկի հետ գումարը ավտոմատ քաշելու, իսկ գումարը փոխանցում է սոցապը: