Մայրության նպաստ

Բարև Ձեզ: Միկրձեռնարկատիրության մեջ գրանցված վարձու աշխատողը կարող է օգտվել մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստից: Երեխան ծնվել է մինչ հուլիսի 1-ը:

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
8 մեկնաբանություն
Alla
Alla
5 տարի առաջ

Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի իրավունք ունեն երեխայի` Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող ծնողը, որդեգրողը կամ խնամակալը մինչև երեխայի երկու տարեկանը լրանալը:
Խնամքի արձակուրդում գտնվող ծնողին խնամքի նպաստ նշանակելու համար հիմք են հանդիսանում «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված տեղեկատվական բազայի տվյալները ծնողի՝ խնամքի արձակուրդում գտնվելու վերաբերյալ:
Խնամքի նպաստը նշանակվում և վճարվում է (ծնողը խնամքի նպաստ ստանալու իրավունք է ձեռք բերում) դիմումը, ծնողի և երեխայի (երեխաների) անձը հաստատող փաստաթղթերը, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերում նաև մյուս անհրաժեշտ փաստաթղթերը տարածքային կենտրոն ներկայացվելուց հետո` ըստ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա` խնամքի նպաստի իրավունք ունեցող անձի՝ Հայաստանի Հանրապետությունում հաշվառման հասցեի մասին տվյալների:
Այսինքն՝ եթե գրանցված աշխատող եք՝ իրավունք ունեք օգտվել մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստից։

Կարեն
Կարեն
5 տարի առաջ
Ի պատասխան  Alla

Հարգելի Ալլա, ես ի նկատի ունեմ, որ երեխան ծնվել է հունիսին, իսկ մայրը դեռ նոր պետք է ընդունվի մ/ձ-ում աշխատանքի, սեպտեմբեր ամսին: Ընդունվելուց հետո կարո՞ղ է դիմել խնամքի նպաստի համար:

Alla
Alla
5 տարի առաջ
Ի պատասխան  Կարեն

Նայեք, եթե մայրը եղել է գրանցված աշխատող և գնացել է դեկրետ, որից հետո ինքն ունի իրավունք օգտվելու մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստից, քանի դեռ չի անցել նորից աշխատանքի։ Եթե արդեն սկսում է աշխատել, ինքը զրկվում է մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստից։

Xudoyan Karen
Xudoyan Karen
5 տարի առաջ
Ի պատասխան  Alla

Հարգելի Ալլա, մայրը մինչ երեխայի ծնվելը չի աշխատել, երեխան ծնվել է հունիսին, փաստորեն եթե մայրը ընդունվի օրինակ՝ հոկտեմբեր ամսին մ/ձ-ում որպես վարձու աշխատող՝ չի՞ կարող դիմել երեխայի խնամքի նպաստ համար: Ճի՞շտ եմ հասկանում:

Տիգրան
Տիգրան
5 տարի առաջ

Այո, կարող եք օգտվել մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստից:

Karen
Karen
5 տարի առաջ
Ի պատասխան  Տիգրան

Հարգելի Տիգրան, ես ի նկատի ունեմ, որ երեխան ծնվել է հունիսին, իսկ մայրը դեռ նոր պետք է ընդունվի մ/ձ-ում աշխատանքի, սեպտեմբեր ամսին: Ընդունվելուց հետո կարո՞ղ է դիմել խնամքի նպաստի համար:

Karine
Karine
5 տարի առաջ

Դուք կարող եք օգտվել մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի իրավունքից։

Xudoyan Karen
Xudoyan Karen
5 տարի առաջ
Ի պատասխան  Karine

Հարգելի Կարինե, մայրը մինչ երեխայի ծնվելը չի աշխատել, երեխան ծնվել է հունիսին, փաստորեն, եթե մայրը ընդունվի օրինակ՝ հոկտեմբեր ամսին, մ/ձ-ում որպես վարձու աշխատող՝ չի՞ կարող դիմել երեխայի խնամքի նպաստ համար: Ճի՞շտ եմ հասկանում: