22/10/2026
Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
1 մեկնաբանություն
Արա Ա.
Արա Ա.
15 տարի առաջ

Բարև Ձեզ, հարգելի Արփին:
Նկատի ունեցեք “ԱԱՀ մասին օրենքի” հոդված 26.
Սույն օրենքի 23 հոդվածում նշված դեպքերում մատակարարների հարկային հաշիվներում (ներմուծման դեպքում` մաքսային հայտարարագրերում, հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոններում, կրճատ հաշիվ ապրանքագրերում) առանձնացված ԱԱՀ-ի գումարները (այդ թվում նաև` սույն օրենքի 61-րդ հոդվածով սահմանված` ներմուծման պահին վճարման ժամկետը հետաձգված ԱԱՀ-ի գումարները) հաշվանցման (պակասեցման) ենթակա չեն`
…
5) ոչ իրացման նպատակով ձեռք բերված (ներմուծված) մարդատար ավտոմեքենաների ձեռքբերման հարկային հաշիվներում (ապրանքների ներմուծման մաքսային հայտարարագրերում, հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոններում, կրճատ հաշիվ ապրանքագրերում) առանձնացված ԱԱՀ-ի գումարները: Նշված գումարները ենթակա են վերաձևակերպման և սույն օրենքով սահմանված ընդհանուր կարգով հաշվանցման` այդ ավտոմեքենաների հետագա իրացման պահին դրանց մնացորդային արժեքի նկատմամբ հաշվարկային եղանակով հաշվարկված ԱԱՀ-ի գումարի չափով:

Իմ կարծիքով մեքենայի ինքնարժեքը առանց ԱԱՀ` 16 “Ա” տողով, ԱԱՀ-ն` 16 “Բ”, նաև` ԱԱՀ գումարը պետք է ներկայացնեք 16.2 “պակասեցում” տողով` նշելով համապատասխան հոդվածը:

Սակայն, հարգելի Արփին, Ձեր հարցում չեք նշել, թե համարվում է արդյոք այդ մեքենան մարդատար, եթե ոչ, ապա վերոհիշյալ դրույթները Ձեր դեպքի վրա չեն տարածվում, ինքնարժեքը առանց ԱԱՀ` 16 “Ա” տողով, ԱԱՀ-ն` 16 “Բ”, ԱԱՀ-ն այս դեպքում կհաշվանցեք անմիջապես, եթե իհարկե վճարել եք այդ մեքենայի դիմաց: