27/10/2026
Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
1 մեկնաբանություն
Կարեն
Կարեն
12 տարի առաջ

Հարգելի Աննա, նվազագույն աշխատավարձը հաշվի եք առնում այն դեպքում, երբ.

“Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին” ՀՀ օրենքի հոդված 22, կետ 6.

6. Նպաստը սույն հոդվածով սահմանված կարգով հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակությունը առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափից, եթե`

1) սույն հոդվածով սահմանված կարգով հաշվարկված միջին ամսական աշխատավարձի չափը պակաս է ժամանակավոր անաշխատունակությունը առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափից.

2) ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձը պետական գրանցում է ստացել տվյալ տարվա ընթացքում կամ ժամանակավոր անաշխատունակության դեպքին նախորդող տարվա ընթացքում եկամուտ չի ունեցել, սակայն օրենքով սահմանված կարգով վճարել է եկամտային հարկ.

3) վարձու աշխատողը չունի սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված եկամուտ: