Շրջանառության հարկից չվճարված ԱԱՀ-ի նվազեցում

Անի.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Ա/Ձ-ն ներմուծում է կատարել հունվարից մարտ ամիսներում, սակայն դեռ չի վճարել ներմուծման ԱԱՀ-ն։ Աշխատում է շրջ. հարկի դաշտում։ Շրջանառության հարկի հաշվարկում այդ չվճարված ԱԱՀ-ն կարո՞ղ ենք ներկայացնել 4 %-ի տողում:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Եթե առևտրի գործունեություն եք իրականացնում, այո, եթե այլ ոչ: Եթե չեք վճարել ներմուծման ԱԱՀ-ն, բա ապրանքի բացթողում մաքսայինը ոնց է կատարել, մանավանդ որ գրում եք ԱԱՀ վճարող չեք։ Եթե ԵՏՄ-ից է ներմուծումը, ապա ներմուծման հայտարարագիր պետք է նաև ներկայացնեիք, որը ուշացրել եք:

Անի

Ներկայացված են հաշվետվությունները, շնորհակալ եմ:

Աննա

Այո, քանի որ ԱԱՀ-ն, մաքսատուրքը ներառվում են ապրանքի արժեքի մեջ անկախ վճարումից:

Nerses

Ներմուծման ժամանակ պետք է ներկայացնեք ներմուծման հայտարարագիր և հայտարարություն:
Այո, կարող եք եթե առևտրական գործունեությամբ եք զբաղվում: