Արմեն․
Հարգելի հաշվապահներ,
Խնդրում եմ ուղղորդել, թե ՀՕ ո՞ր հոդվածով է կարգավորվում հետ վերադարձի՝ նվազեցնող ճշգրտող հաշիվ ստանալու դեպքում շրջանառության հարկի հաշվարկի ճշգրտումը։ Ո՞ր հաշվետու եռամսյակի հաշվարկում արտացոլել տվյալ նվազեցումը՝ հիմնակա՞ն գործարքի, թե՞ ճշգրտման գործարքի հաշվետու եռամսյակում։
Նախապես շնորհակալ եմ։

Բարև Ձեզ, Արմեն։ Համաձայն ՀՕ հոդված 42-ի․
Գործարքի ճշգրտման դեպքում գործարքի կողմեր համարվող հարկ վճարողները պարտավոր են գործարքի ճշգրտման արդյունքները՝
այլ հարկերի և բնօգտագործման վճարի մասով արտացոլել հիմնական գործարքի կատարման օրը ներառող հաշվետու ժամանակաշրջանների համար Օրենսգրքի 52-րդ և 53-րդ հոդվածներով սահմանված կարգով իրենց կողմից կազմվող և հարկային մարմին ներկայացվող հարկային հաշվարկներում: