Ստացված ծանուցագիր

Անի.

Բարև Ձեզ։ Ես ԱՁ եմ, աշխատում եմ սոցիալական մեդիա մարքեթինգի ոլորտում։ Վճարում եմ շրջանառության հարկ։ Այսօր ստացել եմ հետևյալ նամակը file-online.taxservice.am համակարգով՝
1. Ձեր կողմից 2021 թ. 02 եռամսյակում դուրս գրված հաշիվ-վավերագրերի, ճշգրտող հաշիվ-վավերագրերի շրջանառության և ՀԴՄ-ի ֆիսկալ հասույթի հանրագումարը մեծ է շրջանառության հարկի հաշվարկի 22-րդ տողի գումարից: Այս վարքագիծը պարունակում է հաշվարկային փաստաթղթերով գործարքների իրացման շրջանառությունը թերհայտարարագրելու ռիսկ: Վերը նշված ռիսկային գործոնները պահպանվելու դեպքում հարկային մարմինն օրենքով սահմանված կարգով միջոցներ կձեռնարկի դրանց արժանահավատության ճշգրտման ուղղությամբ:
Միաժամանակ, հայտնում ենք, որ Հարկային օրենսգրքի 34-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն Դուք իրավունք ունեք մոնիտորինգի արդյունքների վերաբերյալ հարկային մարմին ներկայացնել բացատրություններ և պարզաբանումներ file-online.taxservice.am կայքի «Հաշվետվություններ» բաժնում՝ լրացնելով N 156 հաշվետվական ձևը:
Խնդրում եմ ասել՝ արդյո՞ք այս նամակը վերաբերվում է իմ գործունեության տեսակին։ Ես ՀԴՄ-ով չեմ աշխատում։ Հաշվետվության մեջ լրացնում եմ միայն 16 և 22 կետերը։ Ի՞նչ խորհուրդ կտաք։
Կանխավ շնորհակալություն:

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 մեկնաբանություն
Artur Ananyan
Artur Ananyan
4 տարի առաջ

Բարև Ձեզ, Անի։

Նախ պետք է համեմատեք e-invoicing ծրագրով Ձեր կողմից դուրս գրված հաշիվների հանրագումարը և շրջանառության հարկի հաշվարկում արտացոլված գումարները, այնուհետև անհրաժեշտության դեպքում տաք համապատասխան ճշգրտումները կամ բացատրություն, որ գումարները ճիշտ են արտացոլված։

Ծանուցագրում նշված է ՀԴՄ, քանի որ դա ստանդարտ տեքստ է, Ձեր դեպքում ՀԴՄ գումարը 0 է։

Ալլա
Ալլա
4 տարի առաջ

Ձեզ ուղարկած ծանուցման ձևը ստանդարտ է, ՀԴՄի գծով։ Դուք շրջհարկի հաշվարկի մեջ քիչ եք շրջանառությունը նշել, այն համեմատեք համակարգում արտացոլված հաշվարկային փաստաթղթերի այդ ժամանակահատվածի գումարների հետ։

Tigran
Tigran
4 տարի առաջ

Առաջինը ինքնաստուգում կատարեք, տեսեք իրենք արդյո՞ք ճիշտ են, ՀԴՄ-ի մասով էլ գրեք/ստանդարտ գրել են/ ու եթե պարզվի ճիշտ է՝ ծանուցումը ներկայացրեք ճշտված հաշվարկ: Այդ ամենը 156-ի Բացատրություններում գրեք, ներկայացրեք:

Արա
Արա
4 տարի առաջ

Հարկային մարմինը հայտնաբերել է անհամապատասխանություն ձեր գործունեության մեջ, ներկայացրեք առարկություն 156 ձևով: