Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 մեկնաբանություն
Knarik Hokhanyan
Knarik Hokhanyan
5 տարի առաջ

Նշվում է.
1. Աշխատանքային պայմանագրի մեջ, մանրամասներով:
2. Գրանցման հայտում` անպայման:

Tigran
Tigran
5 տարի առաջ

Ցանկալի է` 2 տեղն էլ նշվի, հրամանում անպայման է:

Nerses
Nerses
5 տարի առաջ

Նշվում է և հրամանում, և պայմանագրում:

karine
karine
5 տարի առաջ

Պայմանագրում անպայման պետք է նշվի աշխատողի դրույքը, որը կամրագրեք նաև հրամանով: Նշվում է նաև հայտում:

Anushik
Anushik
5 տարի առաջ

Աշխատողի և գործատուի միջև աշխատանքային հարաբերությունները ծագում են աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված գրավոր աշխատանքային պայմանագրով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով:
Աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտում, աշխատանքային պայմանագրում նշվում են` 1) հիմնական աշխատավարձի չափը և (կամ) այն որոշելու ձևը։

Gor
Gor
5 տարի առաջ

Աշխատանքային պայմանագիրը, ինչպես նաև հրամանը համարվում են ներքին իրավական ակտեր, և աշխատանքի ընդունելու համար կարող է պարտադիր չէ երկու ակտն էլ կազմվի։ Իսկ եթե ամեն դեպքում որոշվել է երկուսն էլ կազմել, երկու տեղում էլ կարող են նշվել աշխատավարձի չափը, կամ պայմանագրում կարող է չնշվել հղում տալով հաստիքացուցակին, կամ աշխատանքի ընդունման հրամանին: Նաև հակառակը կարող է լինել՝ պայմանագրով սահմանվի աշխատավարձ, իսկ հրամանով հղում տրվի տվյալ պայմանագրի համապատասխան կետին: