Որքա՞ն կկազմի աշխատավարձը

Անուշ․

Բարև ձեզ։ Կասեք՝ ինչպե՞ս հաշվել 0,25 դրույքի չափը աշխատավարձի, եթե մեկ դրույքը 97 000 դրամ է՝ բոլոր պահումներով, մաքուր և կեղտոտ աշխատավարձը ինչքա՞ն կկազմի։

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
7 մեկնաբանություն
Հերմինե
Հերմինե
4 տարի առաջ

ՀՀ օրենքով հիմա կես, կամ 0.25 դրույք հասկացողություն չկա, կա նվազագույն աշխատավարձի չափի որոշում, իսկ ժամավճար սահմանելու դեպքում հաշվարկել այնպես որ պակաս չլինի 406 դրամից, առանց հարեկորի, իսկ հարկերով գրանցելու դեպքում՝ 550 ՀՀ դրամից

Ալլա
Ալլա
4 տարի առաջ

Եթե 97000 դրամը մաքուր աշխատավարձն է մեկ դրույքի համար, ապա 0,25 դրույքի համար մաքուր աշխատավարձը կկազմի 24250դրամ։ Հաշվարկայինը հաշվելու համար պետք է նշեք սոց վճարող եք, թե՝ ոչ։

Մարիաննա
Մարիաննա
4 տարի առաջ

Ձեր նշած տվյալով ստացվում է ոչ լրիվ աշխատաժամանակ՝ շաբաթական մինչև 10 ժամ տևողությամբ՝ 24 250 դրամ կեղտոտ և 16 567 դրամ մաքուր աշխատավարձով (եթե սոց. վճար կատարող է)։ Բայց Դուք հաշվարկեք 406 դրամ ժամային դրույքաչափով։

Անուշ
Անուշ
4 տարի առաջ
Ի պատասխան  Մարիաննա

Այսինքն՝ քանի՞ ժամ է լինում, եթե աշխատում է օրը 2 ժամ։

Անուշ
Անուշ
4 տարի առաջ
Ի պատասխան  Անուշ

Այսինքն՝ քանի՞ ժամ է լինում, եթե աշխատում է օրը 2 ժամ, ամսականը։

Մարիաննա
Մարիաննա
4 տարի առաջ
Ի պատասխան  Անուշ

Հնգօրյա աշխատանքային գրաֆիկի դեպքում ստացվում է շաբաթական 10 ժամ, վեցօրյա աշխատանքային գրաֆիկի դեպքում՝ 12 ժամ, հաշվեք՝ քանի ժամ է աշխատում մեկ ամսվա ընթացքում՝ յուրաքանչյուր ժամի համար հաշվարկելով մաքուր 406 դրամ։

Nerses
Nerses
4 տարի առաջ

Ձեր նշած գումարով 24250 դրամ, սակայն հաշվի առեք նվազագույն ժամային դրույքաչափը։