Որքա՞ն կկազմի աշխատավարձը

Արփիկ.

Բարև ձեզ: Ես աշխատում եմ դպրոցում` ուսմասվար եմ և ունեմ 8 դասաժամ, ստանում եմ 144 000 դրամ աշխատավարձ: Օգոստոսի 11-ից 22-ը ունեցել եմ արձակուրդ, որը ամենամյա արձակուրդի մի մասն է: Ինչքա՞ն կկազմի իմ աշխատավարձը և արձակուրդայինը առանձին-առանձին: (Ինչքա՞ն պետք է ստանամ պահումներից հետո):

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

Կարող եք դիմել հաշվապահին, որ տրամադրի հաշվարկային թերթիկ, քանի որ ձեր տված ինֆորմացիան բավարար չէ նշված հաշվարկները անելու համար։

Մարիաննա

Բարև Ձեզ։ Եթե սոց. վճար կատարող եք, ապա Ձեր կեղտոտ աշխատավարձը պետք է լինի 197 315 դրամ (եթե 144 000 դրամ մաքուր եք ստանում), և եթե 12 ամիս լիարժեք աշխատել եք ու այլ գումարներ չեք ստացել (հավելավճար, պարգևավճար…), ապա արձակուրդը կստացվի 197315/21*8=75168 (հնգօրյայի դեպքում, 21-22 շաբաթ-կիրակի է), վճարման ենթական՝ 56 000 դրամ, իսկ 14 օրվա աշխատավարձը 197315/22*14=125564, վճարման ենթական՝ 88 045 դրամ։ Սա իհարկե մոտավոր հաշվարկ է, քանի որ Ձեր տված տվյալները թերի են։

Tigran

Ձեր տված տվյալներով չենք կարող օգնել, արձակուրդայինի համար պետք է միջին աշխատավարձի տվյալը, իսկ աշխատավարձի հաշվով պետք է թիվը առանց պահումների:

Արմինե

Նախ, պետք է ասեք թե որքա՞ն է դրույքային աշխատավարձը որպես ուսմասվար և որպես մանկավարժ, որքա՞ն է ձեր մանկավարժական դրույքաչափը (ըստ կարգի), ըստ այդմ կհաշվարկենք երկուսն էլ։

Էմիլի

Դիմեք հաշվապահին թող ներկայացնի ձեզ հաշվետվության ձևը, կամ անցեք այս հղումով, լրացրեք բաց դաշտերում: