22/10/2026
Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 մեկնաբանություն
Ալլա
Ալլա
6 տարի առաջ

Քանի որ քարտը ընկերության անունով է, ոնց որ բանկային հաշվից, կանխիկացնելու դեպքում, եթե պետք է մուտք արվի դրամարկղ, ապա մուտքի օրդերով, եթե փոխառություն կամ շահաբաժին է վճարվում, ապա պայմանագիր կամ որոշում, եթե այլ ծախսեր, ապա առհաշիվ հաշվետվություն։

Իննա
Իննա
6 տարի առաջ

Առհաշիվ տրամադրված գումարի համար պետք է կազմել առհաշիվ հաշվետվություն՝ անկախ վճարման եղանակից։

Karine
Karine
6 տարի առաջ

Այո, անկախ վճարման եղանակից կազմեք առհաշիվ հաշվետվություն։

Tigran
Tigran
6 տարի առաջ

Կարծում եմ, որ վճարման եղանակը չի ազդում առհաշիվ հաշվետվություն կազմելու համար, քանի որ միևնույն է գումարը կանխիկացվում է որոշակի նպատակներով ծախսելու նպատակով, հետևաբար պետք է լրացվի այն:

Nerses
Nerses
6 տարի առաջ

Եթե կատարվել է գործարք կամ որևէ գործողություն առհաշիվ անձի հետ, ապա պետք է կազմել առհաշիվ հաշվետվություն:

Anushik
Anushik
6 տարի առաջ

Պարտադիր է հաշվետվության կազմումը:
ՀՀ կառավարության 5 հոկտեմբերի 2017 թվականի N 1260-Ն որոշում, հավելված N 2.
4. Գործուղումից տարբեր, ինչպես նաև գործուղման նպատակով տրվող առհաշիվ գումարների ծախսման վերաբերյալ հաշվետու անձը հաշվապահություն է ներկայացնում առհաշիվ գումարների ծախսման մասին հաշվետվություն՝ համաձայն N 7 ձևի, Դր-7, սույն կարգի 1-ին կետով սահմանված համապատասխան ժամկետներում: