27/10/2026
Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 մեկնաբանություն
Հերմինե
Հերմինե
15 տարի առաջ

Միգուցե համաձայնագիր ներկայացնեք, որ հիմնադիրը համաձայն է, որ այդ տարածքը ՍՊԸ-ն անհատույց օգտագործի տնտեսակական գործունեություն իրականացնելու համար:

Արա
Արա
15 տարի առաջ

Համաձայն քաղաքացիական օրենսգրքի 135 հոդվածի` անշարժ գույքի նկատմամբ ցանկացած իրավումք ենթակա է պետական գրանցման, ինչի համար անհրաժեշտ է նորարի կողմից վավերացված պայմանագիր: Որքան ես հասկացա Ձեր հարցի ձևակերպումից, ՍՊԸ-ն իրավաբանական հասցեն պետ.ռեգիստրում նշված է Ընկերության միակ մասնակցին սեփականության իրավունքով պատկանող տարածքը: Միգուցե սա օրենքի բացթողում է: Սակայն տվյալ հասցեով կոմունալ և այլ ծախսերի անվանափոխման համար հիմք է հանդիսանում անշարժ գույքի օգտագործման իրավունքը հավաստող վկայականը, որը Ձեզ կտրամադրվի գույքի նկատմամբ համապատասխան իրավունքը պետ. կադաստրում գրանցումից հետո:

Արտակ
Արտակ
15 տարի առաջ

Որպեսզի տարածքի հետ կապված ծառայությունները իրավաբանական անձը կարողանա դիտարկել որպես նվազեցվող ծախս, ապա անհրաժեշտ է այդ ծառայությունների ստացողը լինի իրավաբանական անձը: Դրա հիմնավորումը կլինի այդ տարածքը ՍՊԸ-ի կողմից օգտագործելու հանգամանքը: Դրա համար անհրաժեշտ կլինի վարձակալության պայմանագիր (հատուցումով կամ անհատույց դա ուրիշ հարց է): Խորհութրդ կտամ կնքել վարձակալության պայմանագիր, որը պարտադիր գրանցման ենթակա է կադաստրում (տրվում է տարածքի վարձակալության վկայական): Այդ վկայականի հիման վրա կարող եք անվանափոխել ստացվելիք ծառայությունները աբոնենտ դարձնելով ՍՊԸ-ն: Դրանից հետո նոր կարող եք ծախսագրել այդ վճարները ՍՊԸ-ում:

Ինչ վերաբերվում է պետ. ռեգիստրում գրանցման հասցեին, ապա ըստ օրենսդրության որպես գրանցման հասցե կարելի է նշել կամայական հասցե: Օրենքը չի պարտադրում ունենալ ինչ-որ առնչություն գրանցման հասցեի հետ: