Ստացված կանխավճար

Ռոման.

Բարև ձեզ: Շրջանառության հարկ վճարողը ստացել է կանխավճար` փոխանցումով: Արդյո՞ք ստացված կանխավճարը պետք է ներառվի շրջանառության մեջ և հարկվի, եթե այո, ապա ո՞ր իրավական ակտով է կարգավորվում այդ գործառույթը:

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 մեկնաբանություն
Серж Мартиросян
Серж Мартиросян
4 տարի առաջ

Ոչ, գործարքը կհարկվի շրջանառաության հարկով համապատասխան հաշիվ ապրանքագիրը դուրս գրելուց հետո։

Tigran
Tigran
4 տարի առաջ

Իսկ մատակարարման հաշիվը ինչքան ժամանակ հետո է դուրս գրվելու՝ տվյալ հաշվետու եռամսյակում, թե՞ հաջորդ: Պետք է մարվի չէ դա, ըստ դսա արդեն պարզ կլինի, երբ է հարկվելու:

Ալլա
Ալլա
4 տարի առաջ

Կանխավճարը եկամուտ չի համարվում և չի ընդգրկվում համախառն եկամտի մեջ, որը հանդիսանում է հարկման օբյեկտ, այնպես որ, երբ որ կիրականացնեք ամբողջությամբ ձեր գործարքը և դուրս կգրեք հաշվարկային փաստաթուղթ, այդ ժամանակ ստացված կանխավճարը կհաշվանցվի դեբիտորական պարտքի հետ, որը ձեզ համար կդառնա եկամուտ և կհարկվի։

Ռոման
Ռոման
4 տարի առաջ

Իսկ եթե կանխավճարի համար հդմ կտրոն է տրամադրում, այդ դեպքում նույնպես չի՞ ներառվում շրջանառության մեջ։