ՏՏ ոլորտի արտոնություններ

Նարինե․

Նորաբաց ՏՏ ոլորտի կազմակերպությունը տվել է շրջ․ հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն։ Դիմել է հավաստագիր ստանալու համար։ Հավաստագիր ստանալուց հետո որ անցնի հարկման ընդհանուր համակարգի, կարո՞ղ է օգտվել արտոնությունից։

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 մեկնաբանություն
Tigran
Tigran
2 տարի առաջ

Այո,քանի որ արտոնությունից օգտվում են եթե գործում են ԱԱհ ու շահութահարկի դաշտում,

Գայանե
Գայանե
2 տարի առաջ

Այո,կարող է օգտվել արտոնությունից։ Շրջհարկի դեպքում օգտվում է արտոնությունից միայն վարձու աշխատողների եկամտային հարկի մասով՝ 10 տոկոս, իսկ հարկման ընդհանուր համակարգի դեպքում նաեվ շահութահարկի մասով՝ 100 տոկոս:

Աննա
Աննա
2 տարի առաջ
Ի պատասխան  Գայանե

Բարև Ձեզ,
իսկ ԱՁ-ն, որը ունի հավաստագիր և աշխատում է հարկման ընդհանուր համակարգով սոցիալական վճարը շրջանառության քանի՞ տոկոսն է վճարում։

Գայանե
Գայանե
2 տարի առաջ
Ի պատասխան  Աննա

Սոցիալական վճարը հավաստագրի դեպքում էլ հարկվում է ընդհանուր կարգով՝ ելնելով շրջանարությունից,համաձայն սանդղկի: