Հասմիկ․
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ ՏՏ ոլորտի հետ կապված հարց ունեմ․ J62.02.9 – Խորհրդատվական գործունեություն համակարգչային տեխնոլոգիաների բնագավառում՝ չներառված ուրիշ խմբավորումներում, այս դասակարգիչը կարո՞ղ է օգտվել ՏՏ արտոնությունից և հարկվել 1%: Խորհրդատվությունը իրականացնում է դրսի կազմակերպությունների հետ։
այդ դասակարգիչը կարո՞ղ է օգտվել ՏՏ արտոնությունից և հարկվել 1%:
Տիգրան շնորհակալ եմ պատասխանելու համար, եթե 2 եռամսյակ հաշվետվությունը տվել եմ 10%ով կարող եմ ճշտում տալ, թե սխալ կլինի?
կարող եք ճշտում տալ, իսկ դասակարգիչը J62.02.9 սա է գրվել, որ հարկայինը բացատրություն չհարցնի ճշտման հետ կապված.
Այո դասակարգիչը սա եմ գրել ուղակի <9. Այլ գործունեությունից ստացվող եկամուտների մասով հարկի հաշվարկ> այստեղ եմ գրել իրացումը
<9. Այլ գործունեությունից ստացվող եկամուտների մասով հարկի հաշվարկ> այս տողը սխալ է , ճշտեք