Փոխանցումների ստացում Wise համակարգով

Տիգրան․

Բարև ձեզ, ֆրիլանսով եմ զբաղում, ստացածս գումարները մեծ չեն, թե իմ ու թե փոխանցողի համար հարմար է Wise-ից օգտվել: Wise-ում ունեմ անձնական հաշիվ, որտեղ որ ստանում եմ փոխանցումները, ու որոշակի պարբերականությամբ փոխանցում եմ ՀՀ բանկում ունեցածս անձնական հաշվին (դոլարային): Ուզում եմ իմանալ՝ ԱՁ բացելու դեպքում կարո՞ղ եմ նույն կերպ շարունակել ստանալ փոխանցումները Wise հարթակում ու էնտեղից նույն ձևով փոխանցել ՀՀ դոլարով հաշվին, իսկ ԱՁ-ով հայտարարագրել դրանք: Առանց ԱՁ հաշիվ ունենալու:

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 մեկնաբանություն
Nova Accounting հաշվապահական գրասենյակ
Nova Accounting հաշվապահական գրասենյակ
4 ամիս առաջ

Բարև Ձեզ։ Անհրաժեշտ է բացել հաշիվ ԱՁ-ով, որպեսզի ճիշտ լինի։ Եվ անհրաժեշտ է նաև դուրս գրել հաշիվներ մատուցված ծառայությունների դիմաց՝ ինչպես արտարժույթով, այնպես էլ դրամով։

Tigran
Tigran
4 ամիս առաջ

ԱՁ գրանցվելու դեպքում կարող եք նույն կերպ շարունակել ստանալ փոխանցումները Wise հարթակում ու էնտեղից նույն ձևով փոխանցել ՀՀ դոլարով հաշվին, ու ԱՁ-ով հայտարարագրել դրանք: պետք է ԱՁ հաշիվ ունենաք:
իսկ առանց ԱՁ միևնույն է պետք է այդ եկամուտները հայտարարագրել, 2025-ից բոլորին է վերաբերում,