Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`14/06/2010
Աշխատավարձ, կադրեր,
Հարց ու պատասխան
Իգոր.
Հարգելի կոլեգաներ մեր ընկերության աշխատակիցը մայիս ամսվա համար ներկայացրել է անաշխատունակության թերթիկ, 03.05-31.05, նրա միջին ամսեկան աշխատավարձը 70000 դր.է, խնդրում եմ հուշեք, թե ինչպես պետք է հաշվարկվի նրա աշխատավարձը և նպաստը,կանխավ շնորհակալություն:
Tags: անաշխատունակություն, աշխատավարձ
Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`12/06/2010
Այլ,
Հարց ու պատասխան
Նարե.
Հարգելի հաշվապահներ,
գործընկեր կազմակերպությունից բանկային փոխանցման միջոցով ստացել ենք կանխավճար` 200.000 դրամի: Սակայն 2 օր հետո ապրանքնեըը ձեռք բերվել` 120.000 դրամի: …շարունակություն
Tags: ձեռքբերում, ձևակերպում, ստացված կանխավճարներ, փաստաթղթեր
Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`11/06/2010
Այլ,
Հարց ու պատասխան
Մերի.
Խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում
Ա/Ձ-ն Մայիս ամսվա ընթացքում ՀԴՄ կտրոնով ձեռք է բերել օդափոխիչ, ընդհանուր գումարը 580000, դիմացի կողմը ներկայումս հետին թվով չի տալիս ոչ Հ/Ա և ոչ էլ դրամարկղի մուտքի օրդերի անդորագիր, կարող եմ արդյոք տեղեկանք գրել և կցել ՀԴՄ կտրոնին և համարեմ հիմնավոր ձեռքբերում ու ամորտիզացնեմ, կանխավ շնորհակալ եմ
Tags: ծախսի հիմնավորում, հաշիվ-ապրանքագիր, ՀԴՄ, ձեռքբերում, մուտքի օրդեր
Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`11/06/2010
Ա/Ձ, Ֆիզ. անձ,
Հարց ու պատասխան
Սիլվա.
Ողջույն հետաքրքիր մարդկանց թիմին: Առաջին անգամ եմ շփվում ձեզ հետ և մեծ բավականություն ստանում բոլորիցդ:Պատասխանեք խնդրեմ իմ այս հարցին: Ա/Ձ-ն զբաղվում է երկաթյա իրերի արտադրությամբ(վանդակաճաղեր,դռներ,բազրիքներ և այլն): Քանի որ վաճառքի սրահ չունի ՏՀՏ-ն ՀԴՄ-ի իրավունք չտվեց: Ունի առաքվող, տեղափոխվող ապրանքների գրանցման գիրք:Ա/Ձ-ն գործարք չի կատարում կազմակերպությունների հետ,նրան գործով դիմում են ֆիզիկական անձինք:Ա/Ձ-ն ստիպված բանկում հաշվեհամար է բացել և ֆիզիկական անձից վերցնելով աշխատանքի դիմաց վճարված գումարը փոխանցում է կատարում իր հաշվե համարին:Ասացեք խնդրեմ ճիշտ է արդյոք նման ձևով աշխատելը և ինչ կարգով պետք է վարել գիրքը եթե ֆիզիկական անձը շատ դեպքերում անձնագիր չի տրամադրում:Կանխավ շնորհակալ եմ:
Tags: Ա/Ձ, առաքման գիրք, արտադրություն, հաշվարկային հաշիվ, ՀԴՄ, ֆիզ. անձ
Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`11/06/2010
Այլ,
Հարց ու պատասխան
Հասմիկ.
Կօգնեք ինձ գտնել հաշվապահական հաշվառման միջազգային նոր ստանդարտները.
Tags: հաշվապահական հաշվառում, միջազգային, ստանդարտներ
Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`11/06/2010
Այլ,
Հարց ու պատասխան
Նաիրա.
Ես կուզեի իմանալ էլ. սարքավորումների ,որի արժեքն է 70000 դրամ որքան տարի է մաշվածության օգտագործման ծառայության ժամկետը: Նախապես շնորհակալություն:
Tags: հիմնական միջոց, մաշվածություն
Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`11/06/2010
Հարց ու պատասխան
Arman.
Հարգելի գիտակներ, ես սկսնակ եմ Ձեր գործում ու ունեմ որոշ հարցեր ՀԿ-ների հետ կապված:Մասնավորապես ՀԿ-ների մասին օրենքում նշված է.
Հոդված 3. ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ
1. Հասարակական կազմակերպությունը (այսուհետ` կազմակերպություն) շահույթ ստանալու նպատակ չհետապնդող և ստացված շահույթը մասնակիցների միջև չբաշխող (ոչ առևտրային) կազմակերպության` հասարակական միավորման, տեսակ է, որում իրենց շահերի ընդհանրության հիման վրա, օրենքով սահմանված կարգով, միավորվել են ֆիզիկական անձինք` Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք` իրենց ոչ կրոնական հոգևոր կամ ոչ նյութական այլ պահանջմունքները բավարարելու, իրենց և այլոց իրավունքները և շահերը պաշտպանելու, հասարակությանը, նրա առանձին խմբերին նյութական և ոչ նյութական աջակցություն ապահովելու, հանրօգուտ այլ գործունեություն իրականացնելու նպատակներով:
Այստեղից ես հասկանում եմ, որ մարդիկ կարող են միավորվել առանց ինչ-որ շահի կամ վարձատրության:
Հարց.ՀԿ-ն չի ստանում ոչ մի նվիրատվություն կամ օգնություն, իր կանոնադրությամբ չի սահմանում անդամավճար, վարձատրություն հիմնադրի(նախագահի) կամ այլ անդամների համար, բայց հարկայինում չեն ցանկանում ընդունել զրոյական հաշվետվություններ, ասելով, որ եթե ունեք նախագահ, այսինքն աշխատող, պետք է նրա համար հաշվարկեք ու մուծեք սոցապ, եկամտահարկ…
Tags: եկամտահարկ, ՀԿ, սոց. վճար
Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`11/06/2010
Հարկեր և տուրքեր,
Հարց ու պատասխան
Zeno.
Խնդրում եմ օգնել ինձ այս հարցում: Ես երկքաղաքացի եմ` Հայաստանի և ԱՄՆ-ի: Արդյոք իմ գործատուն պարտադիր պետք է եկամտահարկ, սոց. և այլ հարկեր վճարի իմ համար, կամ ընդհանրապես ինչպե՞ս է երկքաղաքացին հարկվում Հայաստանում:
Շնորհակալություն:
Tags: եկամտահարկ, երկքաղաքացի, Հարկեր և տուրքեր, ոչ ռեզիդենտ, սոց. վճար
Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`10/06/2010
Ա/Ձ, Ֆիզ. անձ,
Հարց ու պատասխան
Artur.
Բարև Ձեզ. Հարգելի կոլեգաներ խնդրում եմ օգնել ձևակերպել Ֆիզ անձի հետ կնքված է աշխ. կատարման պայմանագիր որի համաձայն ներկարարական աշխատանքներ պետք է կատարվի և մեր կազմակերպությունը նախատեսել է 60000 դր գումար/ներառյալ բոլոր տեսակի հարկերը/ և արդյոք 3տոկոս սոց վճար պահվելու է?
Tags: պայմանագիր, սոց. վճար, քաղաքացիաիրավական, ֆիզ. անձ
Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`10/06/2010
Ա/Ձ, Ֆիզ. անձ,
Հաշվետվություններ,
Հարց ու պատասխան
Աննա.
Բարև բոլորին.Խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում Ա/Ձ-ն աշխատում է հաստատագրված վճարով և պետք է հաշվետվություններ ներկայացնի նաև սոց.ապահովագրության և եկամտահարկի գծով:Եթե ունի 4 աշխատակից բացի այդ հաշվապահի հետ կա քաղիրավական պայմանագիր:Խնդրում եմ մանրամասնել տրվելիք հաշվետվությունների մասին և տալ համապատասխան տեղեկատվություն:Նախապես շնորհակալ եմ:
Tags: Ա/Ձ, եկամտահարկ, հաշվետվություն, հաստատագրված, պայմանագիր, սոցապ, քաղաքացիաիրավական
Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`9/06/2010
Աշխատավարձ, կադրեր,
Հարց ու պատասխան
Նաիրա.
Հարգելի հաշվապահներ,օգոստոսից պետք է ներկայացնեմ անաշխատունակության թերթիկ 140 օրվա(70 նախածննդյան և հետծննդյան 70օր),աշխատավարձս կազմում է 60,000.00 դրամ,խնդրում եմ գրել թե ինչքան կկազմի իմ գումարը վերջնական և արդյոք ճիշտ է արձակուրդ վերցնել դեկրետից 1 ամիս առաջ
Կանխավ շնորհակալ եմ
Tags: անաշխատունակություն, աշխատավարձ, արձակուրդ, նպաստ
Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`9/06/2010
Այլ,
Հարց ու պատասխան
Հովհաննես.
Հարգելի մասնագետներ խնդրում եմ հնարավորության դեպքում պատասխանեք հետևյալ հարցին:
Հարցս հետևյալում է, կազմակերպությունը կազմակերպում է սեմինարներ,սեմինարի մասնակիցների ճանապարհածախսը վճարում է կազմակերպությունը,խնդրում եմ ասեք ինչպես հիմնավորել այդ ծախսը :
Կանխավ շնորհակալ եմ:
Tags: ծախսի հիմնավորում
Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`8/06/2010
Այլ,
Հաշվետվություններ,
Հարց ու պատասխան
Վարդ.
Խնդրում եմ օգնեք հետևյալ հարցում.
ՀՀ ռեզիդենտ կազմակերպությունը գնել է ապրանք ՀՀ ոչ ռեզիդենտից և առանց ՀՀ ներմուծելու այն շահույթով վաճառել է ոչ ռեզիդենտի: Արտացոլվում է այն ԱԱՀ հաշվետվության մեջ և/կամ տրվում է որևիցե տեղեկատվություն ՀՏ-ին այդ գործարքի մասին:
Tags: ԱԱՀ, ներմուծում, ոչ ռեզիդենտ
Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`8/06/2010
Հարց ու պատասխան,
Փաստաթղթեր, գրքեր
Աննա.
Բարև Ձեզ.
Եթե կարող եք, ինձ օգնեք կազմել լիակատար դրամական պատասխանատվության պայմանագիր: Որքան փորձեցի ոչ մի կայքում նման պայմանագիր չգտա:
Կանխավ շնորհակալ եմ
Tags: պայմանագիր
Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`8/06/2010
Այլ,
Հարկեր և տուրքեր,
Հարց ու պատասխան
Gayane.
Բարև ձեզ,
Եթե ԱՁ-ն նոր է սկսելու իր գործունեությունը, այն համարվելու է ԱԱՀ վճարող, թե ոչ և արդյոք պետք է հարկային կամ այլ մարմին որևէ փաստաթուղթ ներկայացնի?
Tags: Ա/Ձ, ԱԱՀ