1

Գանձապահի պարտականություններ

Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`21/08/2010 Աշխատավարձ, կադրեր, Հարց ու պատասխան

Լուսինե.

Եթե աշխատանքային պայմանագրում նշված չէ, որ կատարել նաև գանձապահի պարտականությունները, ապա աշխատավարձ վճարելիս պե՞տք է վճարել նաև գանձապահի աշխատավարձի 30%-ը: Ասեմ,որ գանձապահը արձակուրդի պետք է գնա և պարտականությունները պետք է ստանձնել ընկերության աշխատակիցը:

Tags: , ,

 
0

Որքա՞ն է կազմում հավելավճարը

Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`21/08/2010 Աշխատավարձ, կադրեր, Հարց ու պատասխան

Լուսինե.

Խնդրում եմ պատասխանեք հետյալ հարցիս, շատ շտապ է. գազի լիցքավորման կայանի աշխատողների համար սահմանվում է վտանգավորության հավելավճար 50% չափով, սակայն այս նոր փոփոխություններով որքա՞ն է կազմում այդ վտանգավորության հավելավճարը, միգուցե 30%:
Կանխավ շնորհակալություն:

Tags: , ,

 
2

Հերթական արձակուրդ գնալու ժամանակ

Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`21/08/2010 Աշխատավարձ, կադրեր, Հարց ու պատասխան

Մանուշ.

Բարև Ձեզ, ես ուզում եմ իմանալ, հերթական արձակուրդ գնալու ժամանակ, որը կազմում է 28 օրացուցային օր, իմ անչափահաս մեկ երեխայի համար իմ արձակուրդին օրեր չի գումարվում…Նախապես շնորհակալություն…

Tags:

 
1

Անաշխատունակության թերթիկ

Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`21/08/2010 Աշխատավարձ, կադրեր, Հարց ու պատասխան

Ժաննա.

Բարև ձեզ.
Ասացեք խնդրեմ, ինչպե՞ս հաշվել բուլյետենը, եթե ամսվա 7 օրվա համար աշխատողը ներկայացրել է բժշկի թուղթ:
Նախապես շնորհակալություն:

Tags: ,

 
1

ԱՕ փոփոխություններ

Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`20/08/2010 Աշխատավարձ, կադրեր, Հարց ու պատասխան

Albert.

Բարև Ձեզ։ Ծանոթանալով, կայքի վերջին հարցերին ու պատասխաններին, և առհասարակ, լսելով բազմաթիվ եզրակացություններ ու պնդումներ, իմ մոտ հարց է առաջացել, որի պատասխանը չեմ գտնում։ Հարցը կապված է Աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների հետ։ Ուզում եմ իմանալ Աշխատանքային օրենսգրքի որ՞ հոդվածով է արգելվում 6 – օրյա աշխատանքային շաբաթը։

Tags: ,

 
5

Ի՞նչ հարկեր են առաջանում

Gurgen.

Բարև Ջեզ։
ՍՊԸ-ում գրանցված են տնօրենը և մեկ աշխատող, ում աշխատավարձը գործարքային է։ Ամսեկան ներկայացնում եմ 0-ական հաշվետվություն, արդյոք պետք է մուծեմ որևէ հարկ տնօրենի և աշխատողի համար։

Tags: , ,

 
1

Հիմնական միջոցներ ձեռք բերելիս

Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`20/08/2010 Ա/Ձ, Ֆիզ. անձ, Հարց ու պատասխան, Փաստաթղթեր, գրքեր

Shusho.

ԱՁ-ն հիմնական միջոցներ ձեռք բերելիս ձևակերպում է արդյոք ինչ-որ փաստաթղթղեր (Ձև ՀՄ-1, Ձև ՀՄ-3 կամ այլ փաստաթղթեր):

Tags: , ,

 
4

Կազմակերպությունը ձեռք է բերել դիզ. վառելիք

Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`19/08/2010 Այլ, Հարց ու պատասխան

Hripsime.

Բարև հարգելի կոլեգաներ:
Խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցիս. ԱԱՀ-ով հարկվող կազմակերպությունը ձեռք է բերել դիզ. վառելիք 1.000.000 դրամ արժողությամբ: Գիտեմ, որ այդ գումարի 16.67%-ը մատակարար կազմակերպությանը վճարում կատարելուց հետո կարող եմ հաշվանցել, սակայն ԱԱՀ-ի հաշվարկում ո՞ր տողում և ո՞ր գումարը պետք է գրեմ, արդյոք պետք է 16Ա տողում գրեմ 833.300, իսկ 16Բ տողում ` 166.700: Եվ վճարումը կատարելուց հետո ԱԱՀ-ի հաջորդ հաշվարկում նշե՞մ, որ գումարը հաշվանցվում է ԱԱՀ օրենքի 27 հոդվածի համաձայն:

Tags: , , ,

 
2

Անհրաժեշտ է արդյոք հարկային հաշիվ

Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`19/08/2010 Հարց ու պատասխան, Փաստաթղթեր, գրքեր

Gor.

Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ օգնել հետևյալ հարցում`
պետական հիմնարկին մեր կազմակերպությունը ապրանք է մատակարարել: Հարկային հաշիվ անհրաժե՞շտ է դուրս գրել:

Tags: ,

 
3

6-օրյա աշխատանքային շաբաթ

Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`18/08/2010 Աշխատավարձ, կադրեր, Հարց ու պատասխան

SONA.

Սիրելի գործընկերներ:
Մեր ՍՊԸ-ն աշխատում է 6-օրյա աշխատանքային շաբաթով: Եթե շաբաթ օրն դառնում է աշխատանքային (երբ տեղափոխություն է լինում), ապա 6օրյա աշխատանքային աշխատաժամանակի տեղեկագրում լրի՞վ օր է գրվելու:

Tags: ,

 
1

ԱԱՀ-ի հաշվանցում

Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`18/08/2010 Հարկեր և տուրքեր, Հարց ու պատասխան

Emil.

Հարգելի կոլեգաներ, բանկը մատուցել է ծառայություն, որի արժեքի մեջ կա նաև ԱԱՀ-ի գումար, բայց հաշիվ ապրանքագիր չի տվել, այլ միայն հիշարար օրդեր է տվել, հարց, ես կարող եմ այդ ԱԱՀ-ի գումարը հաշվանցեմ: Նշեմ նաև, որ հաշիվը խոշոր հաշիվ է, եթե այո, տեղեկությունները լրացնելուց ինչպե՞ս պետք է ներկայացնեմ: Շնորհակալություն:

Tags: , ,

 
2

Շահութահարկի հաշվարկի ժամանակ

Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`18/08/2010 Հարկեր և տուրքեր, Հարց ու պատասխան

Արփինե.

Բարև բոլորին, խնդրում եմ պատասխանեք, շահութահարկը հաշվելու ժամանակ ոչ հիմնավորված և ոչ արտադրական ծախսերի ո՞ր մասը կարող ենք նվազեցնել: Կանխավ շնորհակալություն:

Tags: ,

 
1

Երբ կազմակերպությունը լուծարվում է

Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`18/08/2010 Այլ, Հարց ու պատասխան

Աննա.

Երբ կազմակերպությունը լուծարվում է, հարկային դաշտում վերջինս ինչպե՞ս է կազմակերպվում:

Tags:

 
1

Ա/Ձ-ն ի՞նչ հարկեր պետք է վճարի

Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`18/08/2010 Ա/Ձ, Ֆիզ. անձ, Հարկեր և տուրքեր, Հարց ու պատասխան

Gurgen.

Պեմզաբլոկի արտադրություն սկսելու համար Ա/Ձ-ն ի՞նչ հարկեր պետք է վճարի:

Tags: ,

 
6

Միջին օրեկան աշխատավարձ

Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`18/08/2010 Աշխատավարձ, կադրեր, Հարց ու պատասխան

Աննա.

Բարև Ձեզ հարգելի կոլեգաներ!
Խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցիս`միջին օրեկան աշխատավարձը ստանալու համար միջին ամսականը պետք է բաժանել 30.4-ի վրա: Ա/Օ-ում տեղի ունեցած փոփոխություններից հետո արդյոք միջին օրեկանը ստանալու համար պետք է բաժանել 25-ի վրա(վեցօրյա աշխատանքի դեպքում):
Նախապես շնորհակալություն!

Tags: ,

Copyright © 2010 accountant.am — Կայք հաշվապահների համար և ոչ միայն All rights reserved.

Development: Babken Juharyan, Ara Ananyan

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources
Check Google Page Rank