Հարգելի հաշվապահներ, որքա՞ն է կազմում ՏՏ ոլորտում գործող կազմակերպության աշխատակիցների եկամտային հարկը։ Արդյո՞ք գործում է 10% դրույքաչափ բոլոր աշխատակիցների համար։ Շնորհակալություն։
Հարկային գործակալը Կառավարության սահմանած չափանիշներին համապատասխանող և Օրենսգրքի 121-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով նախատեսված մասնագիտական հանձնաժողովի դրական եզրակացությանն արժանացած գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների աշխատանքներում (այդ թվում՝ սեփական կարիքների համար) ներգրավված՝ Կառավարության սահմանած բարձր տեխնոլոգիաների ոլորտի մասնագիտական աշխատանքների ցանկում ներառված զբաղմունքներով զբաղվող անձնակազմին (բացառությամբ Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) չունեցող օտարերկրյա քաղաքացիների ու քաղաքացիություն չունեցող ֆիզիկական անձանց) վճարվող աշխատավարձից և դրան հավասարեցված այլ վճարումներից եկամտային հարկը հաշվարկում է 10 տոկոս դրույքաչափով:
121-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետ․
Կառավարության սահմանած չափանիշներին համապատասխանող և Կառավարության ձևավորած մասնագիտական հանձնաժողովի դրական եզրակացությանն արժանացած գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների աշխատանքների շրջանակներում անմիջականորեն ռեզիդենտ շահութահարկ վճարողի կողմից ներմուծվող, ձեռք բերվող (կառուցվող, մշակվող) կամ լիզինգով (տարատեսակներով) ստացվող հիմնական միջոցների (բացառությամբ հիմնական միջոց համարվող անշարժ գույքի) ամորտիզացիոն նվազագույն ժամկետը սահմանվում է ռեզիդենտ շահութահարկ վճարողի հայեցողությամբ, բայց ոչ պակաս, քան մեկ տարի:
Սույն կետում նշված մասնագիտական հանձնաժողովի գործունեության կարգը և կազմը, ինչպես նաև հանձնաժողովի կողմից աշխատանքները որպես գիտական հետազոտություններ և փորձարարական մշակումների աշխատանքներ որակվելու կարգը սահմանում է Կառավարությունը:
Համաձայն Հարկային օրենսգրքի հոդված 150․

այո ,դա միայն մասնագետների համար է ,ցանկը կա
Եթե աշխատողը գրանցման հայտի մեջ նշված է այն մասնագիտության կոդը որոնք մտնում են այդ բացառության մեջ