29/10/2026

Լիլիթ․

Հարգելի հաշվապահներ, ես ունեմ ԱՁ, որի հաշվին նստում է գումար ստացված ՌԴ-ում գործող կազմակերպությունից։ Նաև նույն գործունեություն և ծառայությունը ես մատուցում եմ անհատական։ Հարցս հետևյալն է՝ ինչպե՞ս կարող եմ անհատներից ստացած ծառայության դիմաց գումարը փոխանցել ԱՁ հաշվեհամարին։ Խնդիրը նրանում է, որ անհատները ՌԴ-ից չեն կարողանում գումար փոխանցել անմիջապես իմ ԱՁ-ի հաշվեհամարին։

Լևոն Ասլանյան․

Բարև Ձեզ, Հունգարիայից պատրաստվում եմ ստանալ սպորտային սնունդ, իրենք իրենց ծախսերով են ուղարկելու, արդյո՞ք ես տեղում ունեմ որևէ վճար, մաքսազերծման հետ կապված, թե դա էլ իրենք կարող են վճարել, ապրանքը՝ վիտամիններ, ամինաթթուներ, պրոտեիններ, ես դրանք ստանալու եմ որպես ֆիզ անձ,նաև հարկադիր ունեմ, դա խոչընդոտ է, թե՞ ոչ։

Զոհրաբ Ղազարյան․

Բարև ձեզ։ Շրջհարկով աշխատող ավտոտեխսպասարկման կետի համար որպես ծախս կարո՞ղ են համարվել վարկային տոկոսները, հիմնական միջոցների ձեռքբերումները և արևային կայանը։ Շնորհակալություն։

Անահիտ․

Բարև Ձեզ։ Մի քանի «մութ» պահեր կան ՀԴՄ–ի վերաբերյալ, կօգնե՞ք խնդրեմ։ ԱՁ-ն նոր է գրանցվել, հացի փուռ է, տարածքը վերցնում է վարձակալությունով, բայց ումից որ վերցնում է պայմանագիր կնքել չի ուզում, այսինքն ոչ մի փաստաթուղթ չենք ունենալու, որի հիման վրա այդ տարածքում ենք իրականացնում գործունեությունը, դա խնդիր է՞ միայն ծախսագրում անելու անհնարինության համար, թե՞ ՀԴՄ չենք կարողանա տեղադրել առանց փաստաթուղթ, ստուգումների ժամանակ հարցեր կառաջանա և այլն։

Նաև ուզում եմ հերթականությունը հասկանալ, ԱՁ–ն հաշվեհամար է բացում, ՀԴՄ սարք գնում և գրանցման հայտ տալի՞ս այդ տարածքում։

Լիլի․

Ողջույն, հարգելի հաշվապահներ։ Հարցս հետևյալն է՝ արդյո՞ք ընկերությունը, որը զբաղվում է հանրային սննդի գործունեությամբ, կարող է շարունակել աշխատել շրջանառության հարկման համակարգում, եթե հանդիսանում է գործակալական պայմանագրի կողմ, և ստանում է հաշիվ հանձնարարողի անունից։Խնդրում եմ օգնել։

Լիլիթ․

Բարև Ձեզ, հարգելի խմբակիցներ։ Արդյո՞ք 2026թ․ ընթացքում ստացված ատամնաբուժական ծառայությունների դիմաց կատարված ծախսերն այլևս չեն համարվելու որպես սոցիալական ծախս եկամտային հարկի վերադարձի տեսանկյունից։Կարո՞ղ եք օրենքի հղում տրամադրել։ Շնորհակալ եմ նախապես։

Անի․

Բարև ձեզ։ Թրեյնինգ (ոչ մասնագիտական, անձնական հատկանիշների զարգացման, օրինակ հռետորական խոսքի զարգացման) իրականացնող ԱՁ-ն կարո՞ղ է աշխատել S96090 դասակարգչով: Հարկման դաշտը կարո՞ղ է միկրոձեռնարկատիրություն ընտրել, թե՞ շրջ. հարկով պետք է աշխատի:

Ա․ Սաքունց․

ՀՀ-ում գրանցված հասարակակակն կազմակերպությունը ՌԴ-ում գրանցված ՍՊԸ-ի հետ ծառայության մատուցման պայմանագիր կնքելու դեպքում, ի՞նչ հարկային վճարումներ պետք է կատարի։

Արտակ․

Եթե ԱՁ-ն գրանցված է որպես միկրոձեռնարկատիրություն և սեփական արտադրանք է մատակարարում խանութներին՝ դուրս գրելով հաշիվ վավերագիր, արդյո՞ք կարելի է գումարը կանխիկ ստանալ։

Արմեն․

Ողջույն։ Ցանկանում ենք բացել էլեկտրական մեքենաների լիցքավորման կայան, նախատեսում ենք ձեռք բերել արևային էներգիայի կայաններ, որոնց միջոցով ստացված էլեկտրաէներգիան լիցքավորիչների օգնությամբ տրամադրելու ենք մեքենաների լիցքավորման համար։ Արդյո՞ք այս գործունեությունը համարվում է արտադրական գործընթաց և կարող է հարկվել շրջանառության հարկի 7% դրույքաչափով՝ կատարված ծախսերի 5% նվազեցման հնարավորությամբ։ Եվ առհասարակ ի՞նչ նրբություններ կան այս ոլորտում։ Նախապես շնորհակալություն։

Կարինե․

Բարև ձեզ, մեկ հարց, եթե կարելի է․ Կամերային նվագախումբ ՀՈԱԿ-ը ծառայություն է մատուցել (փառատոնի շրջանակում համերգ), և փոխադարձ պայմանագրով դրա դիմաց փոխանցումով գումար է ստացել։ Կարո՞ղ է արդյոք այդ գումարը վճարել իր աշխատակիցներին որպես պարգևավճար։ Կա՞ օրենքի որևէ կետ, որով կարելի է առաջնորդվել։

Հաշվապահական հաշվառում - դասընթաց

Հասկանալի է հիասթափությունը սկսնակ հաշվապահների մոտ, երբ աշխատանք չեն կարողանում գտնել, և փորձի պակասի պատճառով մերժումներ ստանալը հոգեբանորեն ճնշող է։ Սակայն հաշվապահական ոլորտում մրցակցությունը մեծ է, և գործատուները հաճախ խուսափում են սկսնակներից սխալվելու բարձր ռիսկերի և տուգանքների պատճառով։

Ահա գործնական քայլեր, որոնք կօգնեն բացել փակ դռները և ձեռք բերել առաջին աշխատանքը։

Մանրամասն

Հարություն․

Բարև Ձեզ, նորաբաց ԱՁ առցանց բացել եմ մեկ շաբաթ ժամկետով, գործունեություն չեմ իրականացրել, նույն եղանակով հանել եմ հաշվառումից, ասացեք խնդրեմ՝ հետագա հարկային պարտավորություններից խուսափելու համար ի՞նչ գործողություններ պետք է իրականացնեմ, դեռևս 20 օրյա ժամկետի մեջ եմ։

Էլեն․

Հարգելի հաշվապահներ, մասնավոր ընկերության բժշկական ապահովագրությունը․

  1. համարվու՞մ է ծախս շահութահարկի տեսանկյունից
  2. 10 000 գերազանցող մասին գումարը պետք է նշել 1.8 ում (Այլ հարկման բազա), թե՞ բաժին 2 -ում Ֆիզիկական անձի համար ապահոգրավճար (111)
  3. և եթե գերազանցող մասը օրինակ 20 000 է , պետք հենց աըդպես լրացնել ,թե՞ 22 222։

Սոֆյա․

Հարգելի գործընկերներ, խնդրում եմ գրել՝ արդյո՞ք պահանջի իրավունքի զիջումը (ցեսիան) կհարկվի ԱԱՀ-ով: Օրինակ՝ ռուսական ընկերությունը հայկական կազմակերպությանը (մեզ) է զիջում իր հաճախորդի պարտքը մատուցված ծառայությունների դիմաց։ Մենք ընդունել ենք պարտքը, սակայն դրա դիմաց միջնորդավճար ենք վերցնում։ Օրինակ՝ պարտքը կազմում է 100,000 դոլար, իսկ մենք այն գնում ենք 80,000 դոլարով։ Արդյո՞ք 20,000 դոլարի չափով եկամուտը (պարտքի զիջումից ստացված) կհարկվի ԱԱՀ-ով: Արդյո՞ք եկամտի այս տեսակը ներառվում է ՀՀ հարկային օրենսգրքի 64-րդ հոդվածի 47-րդ կետով սահմանված ազատումների մեջ:

Նոնա․

Բարև Ձեզ: Կազմակերպությունը 2024 թվականի հոկտեմբերին ֆինանսական լիզինգի պայմանագրով ձեռք է բերել թեթև մարդատար ավտոմեքենա։ Լիզինգատուն յուրաքանչյուր ամիս դուրս է գրում վարձակալական հաշիվ, որի հիման վրա հաշվանցվում է տվյալ ամսվա ԱԱՀ-ն։

ՀՀ հարկային օրենսգրքի 72-րդ հոդվածի 12-րդ կետի ուժի մեջ մտնելուց հետո խնդրում եմ պարզաբանել՝ արդյո՞ք 2025 թվականի օգոստոսի 1-ից հետո ընկած ժամանակահատվածների համար լիզինգային վճարների կազմում առանձնացված ԱԱՀ-ի հաշվանցումը շարունակու՞մ է թույլատրվել այն դեպքերում, երբ թեթև մարդատար ավտոմեքենան լիզինգով ստացվել է մինչև 2025 թվականի օգոստոսի 1-ը:

Կանխավ շնորհակալություն։

Հարություն․

Բարև Ձեզ։ ԱՁ բացել եմ իմ անունով, առցանց տարբերակով, որը հաստատվել է 09.05.2026թ. և փակել եմ ևս առցանց 18.05.2026թ։ Ցանկանում եմ իմանալ՝ եթե տվյալ ժամանակահատվածում ոչ մի գործարք չեմ կատարել, այժմ կա՞ արդյոք ինչ որ վճարում կամ պարտավորություն, որ պետք է կատարեմ։

Հայկ․

Բարև ձեզ, ցանկանում եմ հաշվապահական դասընթացների համար բացել ԱՁ, ունենալու եմ աշխատակից, սահմանված հարկերն ու վճարման կարգը գիտեմ, տվյալ պարագայում, եթե դասընթաց է, կարո՞ղ եմ միկրոյի դաշտում աշխատել և ո՞ր դասակարգիչով։

Մարգարիտա․

Բարև Ձեզ։ Իմ հարցն այսպիսին է․ Եղբայրս Ռուսաստանում ունի ՍՊԸ, որը զբաղվում է պաղպապաղակի արտադրությամբ։ Հիմա ուզում է իր ՍՊԸ-ով ուրիշ ռուսական ընկերությունից պաղպաղակ ներմուծել Հայաստան։ Կարո՞ղ է արդյոք իր ՍՊԸ-ով, թե՞ պետք է Հայաստանում ԱՁ բացի։ Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ ներմուծման համար, ի՞նչ հարկեր պետք է վճարել։ Բացի այդ, Ռուսաստանում պաղպաղակների վրա կա “Честный знак” QR code։ Դա Հայաստանում անցնու՞մ է, թե այստեղ էլ է անհրաժեշտ ձեռք բերել QR code։ Կանխավ շնորհակալ եմ։

Екатерина.

Добрый день! Российская фирма переуступает армянской организации (нам) долг своего клиента за оказанные услуги. Мы принимаем долг, но берем за это комиссию. Например, долг 100 000 долларов, а мы покупаем за 80 000 долларов. Будет ли доход в 20 000 долларов (от переуступки долга) облагаться НДС? Заранее спасибо.

Շողեր․

Բարև Ձեզ: Շահութահարկի և եկամտային հարկի արտոնություններից կարող են օգտվել ՏՏ ոլորտի՝ ԱԱՀ-ով աշխատող բոլո՞ր կազմակերպությունները։

Աննա․

Բարև Ձեզ, ցանկանում եմ զբաղվել հրուշակագործությամբ, դեռևս տնային պայմաններում՝ տորթեր և շոկոլադե սալիկներ եմ պատրաստելու, ի՞նչ է հարկավոր, որպեսզի ամեն ինչ լինի օրինական։