Պարտադիր բժշկական ապահովագրությունը չի ակտիվացել

Արամ․

Բարև ձեզ։ Ունեմ ԱՁ, գործում է 2025թ-ից ՏՏ ոլորտում։ 2026թ հունվար ամսին փոխանցել եմ պարտադիր բժկական ապահովագրության 129 600 դրամ գումարը, փետրվարի 20-ին հանձնել եմ տարեկան 240 և 244 հաշվետվությունները։ ԱՁ-ի 2025 թվականի եկամուտը գերազանցել է 2.4 մլն դրամը, սակայն մինչ այսօր բժշկական ապահովագրությունս ակտիվ չէ: Զանգել եմ Արմեդ, ասում են՝ հարկայինից պետք է տարեկան հաշվետվությունների հիման վրա իրենց տեղեկացնեն, նոր ապահովագրությունը ուժի մեջ մտնի։ Ո՞նց կարող եմ պարզել՝ ի՞նչն է խնդիրը, ի՞նչ պետք է էլ անեմ, կամ ի՞նչն եմ սխալ արել, որ չի ակտիվացել պարտադիր բժշկական ապահովագրությունը։ Շնորհակալ եմ։

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
9 մեկնաբանություն
Tigran
Tigran
3 ամիս առաջ

եթե ճիշտ հաշվեհամարին լրիվ գումարը վճարված է , պիտի ակտիվացված լիներ արդեն

Tigran
Tigran
3 ամիս առաջ
Ի պատասխան  Tigran

Առողջության համընդհանուր ապահովագրության պետական բյուջեի մուտքերի հաշվեհամար
900005003703
Այս հաշվեհամարը նախատեսված է վարձու աշխատողների, անհատ ձեռնարկատերերի, նոտարների, ինչպես նաև հարկային գործակալի պարտականություններից ազատված գործատուի՝ վարձու աշխատողների կողմից կատարվող ապահովագրավճարների վճարման համար:

Վճարումը կատարելու համար պարտադիր պետք է նշել.

ՀՎՀՀ (Հարկ վճարողի հաշվառման համար),
վճարումը կատարող անձանց ՀԾՀ (Հանրային ծառայությունների համարանիշ)։
Վճարում կատարելիս նպատակ դաշտում պետք է նշել՝ «Առողջության համընդհանուր ապահովագրավճար»։

https://www.uhif.am/am իրենց կայքում իրազեկում կա, բայց կայքը նորմալ չի աշխատում, հազիվ էլի

Արամ
Արամ
3 ամիս առաջ
Ի պատասխան  Tigran

Այո, ճիշտ հաշվեհամարին արված է և բոլոր տվյալները նշված է։
Իսկ ու՞մ դիմել պարզելու համար, ՊԵԿ թե Արմեդ
Շնորհակալություն

Tigran
Tigran
3 ամիս առաջ
Ի պատասխան  Արամ

Վերջին շրջանում Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն են դիմում քաղաքացիներ՝ պայմանավորված այն հանգամանքով, որ ՀՀ քաղաքացիության տվյալը բացակայելու պատճառով «Արմեդ» համակարգում ԱՀԱ շահառուի կարգավիճակը չի արտացոլվում:

Իրավական կարգավիճակով պայմանավորված՝ նման խնդրի դեպքում առաջարկում ենք գրել նամակ mcs@gov.am էլեկտրոնային հասցեին (պարտադիր է դիմողի ստորագրությունը և անձը հաստատող փաստաթուղթը) և նշել դիմողի անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը։

Karlen Mkrtchyan
Karlen Mkrtchyan
2 ամիս առաջ
Ի պատասխան  Tigran

Բարև ձեզ,
Կուզենայի ճշտել՝ նամակ ուղարկելը օգնե՞ց ձեր դեպքում։ Ինձ մոտ նույն խնդիրն է՝ վճարումն ու հաշվետվությունները ներկայացված են, բայց ապահովագրությունը դեռ ակտիվ չէ Armed հավելվածով։ Կկարողանա՞ք ասել՝ ինչ պատասխան ստացաք կամ ինչպես լուծվեց հարցը։
Շնորհակալություն նախապես։

Tigran
Tigran
2 ամիս առաջ
Ի պատասխան  Karlen Mkrtchyan

եթե լրիվ մուծել եք,մյուս ամսվանից է ակտիվանալու,
ես չեմ դիմել, ինձ վրա էտ ապահովագրությունը չի տարածվում, դա իրանց սայտի հաղորդագրութոյւնն ա

Արամ
Արամ
2 ամիս առաջ
Ի պատասխան  Karlen Mkrtchyan

Իրենց խնդիրն էր, արմեդ ծրագրով մինչև հիմա էլ ցույց է տալիս որ ապահովագրություն չունեմ, բայց զանգեցի աասեցին ակտիվ է ապահովագրությունս, նույնիսկ հասցրել եմ զննության այցելել ապահովագրության շրջանակներում

Արման
Արման
3 ամիս առաջ

Հնարավոր է՝ տեխնիկական խնդիր է, սպասեք՝ կակտիվանա։

Սոֆի
Սոֆի
2 ամիս առաջ

Անհատ ձեռնարկատերը իր արմեդ հավելվածով ակտիվացրել է՞