ԱԱՀ-ի հաշվետվության վերաբերյալ

Liana.

Բարև Ձեզ: Հարցս հետեւյալն է: Ավելացված արժեքի հարկի հաշվետվության մեջ արդյո՞ք ՀԴՄ ձեռքբերման ծախսերը 16.67 են հաշվանցվում, ինչպե՞ս պետք է լրացնեն հաշվետվության մեջ:

Կիսվել՝

3 մեկնաբանություն - “ԱԱՀ-ի հաշվետվության վերաբերյալ

  1. Հարգելի Լիանա, պետք է 9-րդ կետի Ա վանդակում գրեք հդմ-ի վաճառքի թիվը ԱԱՀ-ն ներառյալ, իսկ Բ վանդակում կլրացվի 16.67%-ը:

  2. Ձեր հարցի պատասխանը Ներսեսը գրել է, այդպես է լրացվում: Հաշվարկի 9-րդ կետի [Ա] վանդակում լրացվում է ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման կամ ծառայության մատուցման դիմաց ԱԱՀ-ի գումարը ներառող հատուցման ընդհանուր գումարը (ներառյալ` ԱԱՀ-ի գումարը), իսկ 9-րդ կետի [Բ] վանդակում՝ ԱԱՀ-ի գումարը, որը որոշվում է ԱԱՀ-ի գումարը ներառող հատուցման գումարի նկատմամբ կիրառելով 16.67% հաշվարկային դրույքաչափ:

  3. Կարող եք ներառել 18Ա վանդակում առանց ԱԱՀ գումարը, բայց չեք կարող հաշվանցել, քանի որ ԱԱՀ-ի հաշվանցվող (պակասեցվող) գումարներ են համարվում՝ ՀՀ տարածքում հաշվետու ժամանակաշրջանում ձեռք բերված ապրանքների, ընդունված աշխատանքների և (կամ) ստացված ծառայությունների գծով մատակարարների կողմից դուրս գրված ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐՈՒՄ առանձնացված ԱԱՀ-ի գումարները:

Մեկնաբանել և վաստակել 25 դրամ

Ձեր էլ․ փոստը չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *