ԱՁ զբաղվելու է մաքրման ծառայությունների մատուցմամբ

Վահե.

Բարև ձեզ:
Ցանկանում եմ բացել ԱՁ, որը զբաղվելու է մաքրման ծառայությունների մատուցմամբ: Կխնդրեմ ասել, թե որ հարկատեսակով ավելի արդյունավետ կլինի գործունեություն իրականացնել, ինչպիսի՞ պարտադիր վճարումներ պետք է կատարել, և պարտադի՞ր է լինելու արդյոք ՀԴՄ-ի կիրառումը:
Շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
1 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Արթուր

Հարգելի Վահե, պետք է նայեք “Շրջանառության հարկի մասին” ՀՀ օրենքը, եթե համապատասխանում եք պայմաններին, կհամարվեք շրջանառության հարկ վճարող` 5 տոկոս ամբողջ հասույթից, ինչպես նաև պետք է վճարեք 5 000 դրամ եկամտային հարկ ԱՁ համար, հաշվարկեք եկամտային հարկ աշխատավարձից: ՀԴՄ մասով` ՀԴՄ պարտադիր չէ բնակչությանը կոմունալ ծառայությունների մատուցման դեպքում, պայմանով, որ դրանց դիմաց կանխիկ դրամով կամ պլաստիկ քարտերի միջոցով դրամական հաշվարկներ իրականացնելիս վճարողին տրամադրվում է օրենսդրությամբ սահմանված կարգով վճարումը հավաստող փաստաթուղթ: Սակայն պետք է ճշտել` արդյո՞ք Ձեր կողմից մատուցվող ծառայությունները համարվում են կոմունալ: