ԱՁ-ն զբաղվում է բանջարեղենի առևտրով

Մարիամ.

Բարև ձեզ։ Բանջարեղենի առևտրով զբաղվող խանութը գրանցված է որպես ԱՁ։ Ի՞նչ հարկատեսակներ պետք է վճարվեն։ Արդյո՞ք տարածքի վարձակալության վճարը նույնպես հարկվելու է։ Կա՞ն արդյոք հաստիքներ, որոնք պարտադիր պետք է գոյություն ունենան։ Կարո՞ղ է հաշվապահությունը իրականացվել Excel-ով, թե՞ պարտադիր հաշվապահական ծրագիր պետք է լինի։

Նախապես շնորհակալություն:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

3 thoughts on “ԱՁ-ն զբաղվում է բանջարեղենի առևտրով

  1. Եթե հանդիսանում եք բանջարեղենի վերավաճառող, ապա առավել հարմար է շրջանառության հարկով աշխատել, եթե Դուք եք աճեցրել, ապա այն հարկերից ազատված է: Վարձակալության վճարը հարկվում է, սակայն այն պետք է մուծի տարածքի սեփականատերը: Հաստիքների առումով ասեմ, որ պարտադիր հաստիքներ այս ոլորտում չկան: Հաշվապահությունը կարող եք անել ցանկացած ծրագրով:

    0
  2. Պետք է վճարվեն հարկատեսակներ՝ շրջանառության հարկ, 1 000 դրամները: Տարածքի վարձակալության վճարը հարկվում է, սակայն, ըստ պայմանագրի, դրանից եկամտահարկը կամ Դուք տիրոջ համար կվճարեք կամ նա: Պարտադիր հաստիքներ չկան: Հաշվապահությունը հանգիստ իրականացրեք Excel-ով:

    0
  3. Եթե արտադրող եք, չեք հարկվում, եթե վերավաճառող՝ կհարկվեք 1.5-5 % շրջանառության հարկով՝ կախված ձեռք բերման փաստաթղթերի չափից: Եթե վարձատուն ֆիզ. անձ է, ապա վարձակալական վճարը Դուք պետք է արտացոլեք եկամտային հարկի հաշվետվության մեջ, վճարեք 10 % եկամտային հարկ, այսինքն՝ հանդիսանաք հարկային գործակալ: Հաշվապահությունը կարող եք վարել Excel-ի միջոցով:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *