ԱՁ-ն զբաղվում է մանրածախ առևտրով

Արփինե.

Բարև ձեզ: ԱՁ-ն զբաղվում է մանրածախ առևտրով, վաճառում է կաթսաներ՝ փաստաթղթով ձեռք բերված, այս պահին խանութը, որում իրականացնում էր վաճառքը, փակվում է, կարելի՞ է արդյոք ՀԴՄ-ն վերահասցեավորել բնակարանի հասցեով և կատարել առաքում՝ տպելով ՀԴՄ կտրոն կանխիկով վճարել ցանկացողների համար։

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

5 thoughts on “ԱՁ-ն զբաղվում է մանրածախ առևտրով

  1. Այո,սակայն եթե ՀԴՄ-ի կիրառման օբյեկտ նշված է խանութի հասցեն, ապա պետք է կատարել գրանցման օբյեկտի փոփոխություն, քանի որ Ա/Ձ-ն ռեգիստրում հաշվառված է իր բնակության հասցեով:

    0
    1. Բայց ԱՁ-ի հաշվառման հասցեում չենք ուզում գրանցել ՀԴՄ-ն, այլ բնակարանում, իսկ անհրաժեշտություն կա՞ ՀԴՄ-ի վրա երկու բաժին բացելու և վաճառքի համար առանձին ՀԴՄ տպել, առաքման համար որպես ծառայություն՝ այլ, թե՞ ավելի ճիշտ է ներառել ապրանքի արժեքի մեջ։

      0
      1. Թող լինի այլ բնակարանում, նորմալ է, օբյեկտ ասելով նկատի ունենք ՀԴՄ-ի տեղակայման վայրը, տեսած կլինես հաշվետվությունների համակարգում կիրառվող հասկացություն է: Առաքման արժեքը ներառեք ապրանքի գնի մեջ, հասկանում եմ՝ հնարավոր է առաքումը Դուք չեք կատարելու, այլ վստահելի անձի միջոցով, կարծում եմ՝ գնորդի համար էլ հարմար կլինի, միայն այդ մասին պետք է տեղյակ պահել:

        0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *