ԱՁ-ն չի ներկայացրել շրջանառության հարկ վճարող համարվելու դիմում

Էդվարդ.

Հարգելի գործընկերներ,

Ա/Ձ-ն մատուցում է համակարգչային ծառայություններ: Մինչև փետրվարի 20-ը չենք ներկայացրել շրջանառության հարկ վճարող համարվելու հայտարարությունը: Գիտեմ, որ արդեն համարվելու ենք ԱԱՀ վճարող: Խնդրում եմ, ասեք՝ բացի ԱԱՀ-ից էլ ինչ հարկեր եմ վճարելու (եկամտային հարկը էլի 5 000 դրա՞մ եմ վճարելու, թե՞ այլ չափով ու տոկոսներով):

Կանխավ շնորհակալություն:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

1 thought on “ԱՁ-ն չի ներկայացրել շրջանառության հարկ վճարող համարվելու դիմում

  1. Հարկման բազայի տարեկան մեծությունը և Եկամտային հարկի դրույքաչափը՝
    մինչև 1 800 000 դրամը ներառյալ՝ 23 տոկոս,
    1 800 000-ից մինչև 24 000 000 դրամը ներառյալ՝ 414 000 դրամ՝ գումարած 1 800 000 դրամը գերազանցող գումարի 28 տոկոսը,
    24 000 000-ից ավելի դրամը՝ 6 630 000 դրամ՝ գումարած 24 000 000 դրամը գերազանցող գումարի 36 տոկոսը:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *