ԱՁ չի ունեցել վարձու աշխատող

Հայկ.

Ա/Ձ-ն, որը 2011թ. չի ունեցել աշխատող և չի վճարել աշխատավարձ, արդյո՞ք անհատական սոցի հաշվետվություն և տարեկան եկամուտների մասին տեղեկություն հանձնում է: Շնորհակալություն:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

5 thoughts on “ԱՁ չի ունեցել վարձու աշխատող

  1. Եթե Ա/Ձ-ն աշխատող չի ունեցել, նա հանձնում է սոցի անհատական հաշվետվությունն իր մասով` միայն ԱՎՈՒՄ տողի ընդամենը մասում արտացոլելով տարվա ընթացքում առաջացած զուտ եկամուտը, իսկ սոց. վճարների մասում իր կողմից կատարած Ա/Ձ-ի սոցի վճարումները: Իսկ ֆիզիկական անձանց վճարվող տարեկան եկամուտների մասին տեղեկություն չի ներկայացնում, քանի որ դա վերաբերում է վարձու աշխատողներին:

    0
  2. Հարգելի Անդրանիկ, հաստատ չի ներկայացնում: Ըստ Եկամտահարկի մասին ՀՀ օրենքի 31 հոդվածի 2-րդ կետի ե) ենթակետի` ֆիզիկական անձինք, ովքեր հարկային տարվա ընթացքում զբաղվել են բացառապես եկամտահարկին փոխարինող հաստատագրված վճարների ձևով հարկվող գործունեության տեսակներով և չեն ստացել այլ` սույն օրենքով սահմանված հաշվարկման ենթակա եկամուտներ, հաշվարկ չեն ներկայացնում:

    0
  3. Հայկ ջան, ես էլ Ա/Ձ ունեմ ու գիտեի, որ եթե վարձու աշխատող չունեմ, չպետք է տամ եռամսյակային հաշվետվություն, բայց սխալվեցի, քանի որ ես ֆիզիկական անձից վարձակալություն ունեմ ամսեկան 20000 դրամ, չնայած որ ես ամեն ամիս 2000 դրամ վճարել եմ:

    0
  4. Տարեկան չես ներկայացնում նաև այն ժամանակ, երբ որ տարեկան տրված եկամուտը ֆիզ. անձին չի գերազանցում 390000 դրամը, որը համարժեք է /12 ամիս * 32500 նվ. աշխատավարձ=390000/

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *