ԱՁ-ն վարձակալությամբ տեխնիկա է տրամադրել

Թեհմինա.

Բարև ձեզ: Խնդրում եմ, պատասխանեք՝ եթե ԱՁ-ն գրանցվել է 2019թ. մարտին, ԱԱՀ վճարող է, հոկտեմբերի և դեկտեմբերի դուրս է գրել տեխնիկայի վարձակալության հաշիվ, 362 500 և 262 500 դրամի: Շահութահարկի կախավճար չեմ վճարել։ Տեխնիկայի արժեքը 24 մլն է, տարեկան մաշվածությունը՝ 2 400 000, ամսվանը՝ 200 000, քանի որ տեխնիկա ձեռք եմ բերել ապրիլին, հաշվել եմ 9 ամսվա մաշվածություն 9*200 000, 1 800 000: Ծախսս գերազանցում է եկամուտին, ստացվում է՝ աշխատել եմ վնասով: 244 հաշվետվության մեջ շահութահարկի հարկման բազան ի՞նչ լրացնեմ։ 240 հաշվետվության մեջ ամորտիզացիայի ծախսը ո՞ր տողում լրացնեմ:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

14 thoughts on “ԱՁ-ն վարձակալությամբ տեխնիկա է տրամադրել

  1. Մաշվածության ժամկետի սահմանման համար նայե՞լ եք ՀՕ 121-րդ հոդվածը՝ նաև բաժին 5-ի լրացման համար: Տեխնիկան ապրիլին ձեռք բերելու դեպքում մաշվածությունը պետք է հաշվեիք 8 լրիվ ամիսների համար, նայեք 1-ին մասի 6-րդ ենթակետի վերջին պարբերությունը: Հարկման բազան պետք է լրացնեք նաև բաժին 8-ում, բաժին 3-ի պահուստ վարու՞մ եք, ամորտիզացիայի ծախսը լրացրեք 45 տողում: Այս տվյալների հիման վրա պետք է ներկայացնեք նաև անհատ ձեռնարկատիրոջ և նոտարի սոցիալական վճարի հաշվարկ:

  2. ՀՕ 121-րդ հոդված՝
    2.6) …Սույն կետի «ա»-«դ» ենթակետերով սահմանված դեպքերում ոչ ամբողջական ամիսների համար ամորտիզացիոն մասհանման գումարը հաշվարկվում է սույն մասի 1-ին, 2-րդ և (կամ) 4-րդ կետերով սահմանված կարգով հարկային տարվա կտրվածքով հաշվարկված ամորտիզացիոն մասհանման գումարի և այդ ոչ ամբողջական ամիսներում ներառված օրերի թվի 1/365-ի արտադրյալի չափով։

  3. Շնորհակալություն մեկնաբանության համար: 8 լրիվ ամսվա համար 1 600 000 դրամ, որը փոքր է ստացած եկամուտից, այն է՝ 625 000 դրամ, այս տվյալներով 87 կետը ստացվում է 0, 244 հաշվետվության 6 կետը նույնպես 0 է: Բաժին 3 պահուստ չեմ վարում: Չեմ վճարել շահութահարկի կանխավճարները: Ստացվում է 240 հաշվետվության մեջ լրացվում է տող 18 եկամուտ՝ 625 000 դրամ, տող 45՝ 1 600 000 դրամ, բաժին 5-ը՝ 8 ամիս, բաժին 8-ի 1-ին մասում՝ սկզբնական և ամորտիզացիոն արժեքը, 11 կետում՝ 45 000 դրամ սոց. վճար, 14 կետում՝ 435 000 դրամ՝ դուրս գրած հաշվի գումարը, որը չի վճարվել 2019թ.-ին, և բաժին 9-ը: Հոկտեմբեր ամսվա վարձավճարը փոխանցված է, որը կանխիկացրել եմ, արդյո՞ք դրա համար պետք է գրվի հստակ նպատակ:
    244 հաշվետվության մեջ տող 6-ը՝ 0, տող 10-ում՝ 45 000 դրամ: Խնդրում եմ, պատասխանեք՝ ճի՞շտ հասկացա հաշվետվության լրացման կարգը:

    1. Թեհմինա, 244-ի մեջ պետք է լրացնեք 6-ը, 7-ը, եթե սոց. վճար կատարող է՝ կախված տարիքից ու նրանից՝ ֆոնդի դիմում ներկայացված է, թե ոչ, հետո նոր 9-ը, 10-ը Ձեր դեպքը չի։
      240-ում լրացնում եք 18-ը, 45-ում լրացնում եք և 8 լրիվ ամիսների ամորտիզացիան, գումարած կիսատ ամսվա ամորտիզացիան ու այլ ծախսերը վարձով տալու հետ կապված, բաժին 5-ը՝ 8+կիսատ ամսվանը, բաժին 8-ի 1-ին տողը՝ երկու մասերով, 19 տողը, 14 կետում՝ 435 000 դրամ՝ դուրս գրած հաշվի գումարը, որը չի վճարվել 2019թ.-ին, 22-ը, 23-ը, բաժին 9-ը: Հոկտեմբեր ամսվա վարձավճարը, որը ստացվել է, տող 16-ին է վերաբերում, դա արդեն դրամարկղային գործառնությունների մաս է, գիրք որևէ կերպ վարու՞մ եք, դրա համար պետք է գրվի հստակ նպատակ, թե ինչ եք արել, պետք է մնացորդը 16 տողում երևա:

  4. Դրամարկղի գիրք չեմ վարել։ Իսկ այդ գումարը կարո՞ղ եմ որպես տարվա շահույթ օգտագործել:

    1. Դրամարկղի գիրք պետք է վարել կամ թղթային, կամ Էլեկտրոնային։ Այդ գումարը կարող եք ծախսերի համար օգտագործել, շահույթ ո՞նց կլինի, եթե դեռ վնասով եք աշխատում:

  5. Իսկ կարո՞ղ եմ այս տարի միկրոձեռնարկատիրության համակարգ անցնել և նորից հաշիվ դուրս գրել։

    1. Եթե Հարկային օրենսգրքի 31-րդ հոդվածով սահմանված՝ համատեղ գործունեության պայմանագրի, ինչպես նաև ապրանքների մատակարարման՝ կոմիսիայի կամ ապրանքների մատակարարման՝ գործակալի անունից հանդես գալու պայման նախատեսող գործակալության պայմանագրի կողմ չեք հանդիսանում:

  6. Ոչ, չեմ հանդիսանում, միակ պայմանագիրը վարձակալության պայմանագիրն է, այլ գործունեություն չկա։

  7. Ստացվում է՝ մինչև շահույթ չստանամ, վարձակալության համար փոխանցած գումարները չե՞մ կարող օգտագործել։

    1. Վարձակալության համար փոխանցած գումարները կարող եք ծախսերի համար օգտագործել, որևէ սահմանափակում չկա, պետք է ընդամենը լինեն փաստաթղթավորված, հիմնավորված:

  8. Ես ուրիշ ծախս չունեմ, տեխնիկան գնելիս օգտագործել եմ իմ միջոցները, կարո՞ղ եմ որևէ կերպ դա փոխհատուցել։

    1. Այո, քանի որ Ա/Ձ եք, և իհարկե ընթացքում պետք է հատուցվեն կատարած ներդրումները:

  9. Բարև ձեզ: Եթե 240 հաշվետվության մեջ 87 տողը զրո է, ապա 244-ի 6-ը նորից զրո՞ է, իսկ 8 տողը յուրաքանչուր աշխատած ամսվա համար 5 000 դրամ եմ նշում, օրինակ՝ աշխատել եմ մարտին 50 000 դրամ: Նշեմ, որ ԱԱՀ վճարող ԱՁ եմ, սոց. վճարող եմ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *