Անհատական հաշվի բացման հայտ

Գայանե.

Հարգելի կոլեգաներ, հարցս հետևյալն է`
կազմակերպությունը կնքել է 2 օրով քաղաքացիաիրավական պայմանագիր ֆիզ. անձի հետ 50000 և վճարել է միայն գործատուի սոց. վճար – 11500 և եկամտահարկ 50000-30000*10%=2000 դր:
Հետո պե՞տք է արդյոք ներկայացնենք անհատական հաշվի բացման հայտ, ինչպես նաև անհատական հաշվետվություն և ի՞նչ ժամկետում:
Շնորհակալ եմ:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

5 thoughts on “Անհատական հաշվի բացման հայտ

  1. Հարգելի Գայանե,
    մեկ ուղղում ունեմ` 30000-ը դարձել է 32500, նվազեցումը սխալ ենք արել, իսկ ինչ վերաբերվում է հայտին և անհատական հաշվետվություններին, դա պարտադիր է և նույն ժամկետներում, ինչպես և աշխատանքային պայմանագիր կնքելիս 2 ամսվա ընթացքում կնքելուց հետո և պայմանագրի ավարտից հետո:

  2. Հարգելի Գայանե,
    եթե քաղաքացիաիրավական պայմանագիր եք կնքել, ապա անհատական հաշվի բացման հայտ և անհատական հաշվետվություններ չեք ներկայացնելու, քանի որ դրանք վերաբերում են միայն վարձու աշխատողներին:

  3. Հարգելի Անի և Գայանե, շնորհակալ եմ, սակայն 2-իդ մեկնաբանություններն էլ հակասում են միմյանց: Կխնդրեի ասեիք, թի ինչով եք հիմնավորում, և որտեղ կարող եմ կարդալ, քանի որ միշտ տարբեր կարծիքներ կան այս հարցում:

  4. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

    Ո Ր Ո Շ ՈՒ Մ

    12 մայիսի 2005 թվականի N 938-Ն

    ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԱՆՀԱՏԱԿԱՆ (ԱՆՁՆԱՎՈՐՎԱԾ) ՀԱՇՎԱՌՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

    Կենսաթոշակային ապահովագրության համակարգում չհաշվառված անձի հետ աշխատանքային կամ քաղաքացիաիրավական պայմանագիր կնքելու դեպքում, որի հիման վրա կատարվող վարձատրությունից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սոցիալական վճարումներ են կատարվում, ապահովադիրը պայմանագիր կնքելուց հետո` երկու ամսվա ընթացքում, տարածքային բաժին է ներկայացնում այդ անձի անհատական տվյալները պարունակող` անհատական հաշիվ բացելու մասին հայտ (այսուհետ` հայտ), իսկ կենսաթոշակային ապահովագրության համակարգում հաշվառված անձի դեպքում` նրա ազգանունը, անունը, հայրանունը և սոցիալական ապահովության քարտի համարը, ինչպես նաև նրա այն անհատական տվյալները, որոնք փոփոխվել են:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *