Անհատույց նվիրարատվության ստացում

Աննա.

Կազմակերությունը վարձակալել է մեքենա, իսկ այս տարվա հունվարի մեկից այդ նույն մեքենան ստանացել է որպես անհատույց նվիրարատվություն: Արդյո՞ք կարիք կա այդ պայմանագիրը հաստատել նոտարով, և ի՞նչ հարկային պարտավորություններ են առաջանում:

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 մեկնաբանություն
Նարեկ
Նարեկ
15 տարի առաջ

Ասեմ, որ, Աննա ջան, նոտարով հաստատելը պարտադիր է միայն անշարժ գույքի հետ կապված պայմանագրերի համար, իսկ այդ անհատույց ստացվաց մեքենան ձեր համար պետք է ճանաչվի եկամուտ:

Աննա
Աննա
15 տարի առաջ

Հա, հասկանում եմ, որ պետք է ճանաչվի եկամուտ, իսկ այդ եկամուտից եկամտահարկի վճարում կատարելու անհրաժեշտություն կա՞: Եթե այո, ապա ես պետք է ճշտված հաշվետվություն ուղակեմ:

Արմեն
Արմեն
15 տարի առաջ

Եթե նվիրատվություն կատարել է հիմնադիրը, կարող ես ընդունել որպես ներդրում և չհարկել, հակառակ դեպքում պիտի հարկ վճարես, բայց ոչ թե եկամտահարկ, այլ շահութահարկ, եկամտահարկի հաշվետվությունը կարիք չկա ճշգրտել, նվիրատվությունը կարտացոլվի շահութահարկի տարեկան հաշվարկում:

Աննա
Աննա
15 տարի առաջ

Լավ, շնորհակալություն: Իսկ այն դեպքում երբ անհատույց տալիս է ոչ հիմնադիրը, այլ կողմնակի երրորդ անձը, ինչպե՞ս գնահատել ավտոնեքենայի գումարը, որպեսզի այն արտացոլվի շահութահարկի հաշվարկում:

Արմեն
Արմեն
15 տարի առաջ

Մեքենան պիտի ավելացնես հաշվեկշռում որպես հիմնական միջոց, հենց հաշվեկշռային արժեքի չափով էլ պիտի եկամուտ ճանաչես, իսկ հաշվեկշռային արժեքը կարող ես ընդունել շուկայականը: Շուկայական արժեք որոշելու համար կարող ես օգտվել անկախ գնահատողի ծառայություններից, 7000 դրամ արժե կարծեմ գնահատելը: